«Այս հարցի պատասխանը հնչեց այն ժամանակ, երբ մենք ծանոթացանք գործի նյութերին և հասկացանք, որ բացի այն, որ մեզ համար արդեն պարզ էր՝ նա որոշակի առողջական խնդիրներ ունի, շատ լուրջ խնդիր առաջ եկավ՝ անձը սատանիստ է: Սրանով արդեն մենք ստացանք ամեն ինչի պատասխանը: Իրականում սատանիստական գաղափարներ ունեցող անձը կարող է և սվին-դանակով մորթել 6 ամսական երեխային, որպեսզի իր տիրոջը, ինչպես ինքը նշում է՝ «ես քեզ կհանձնեմ մի քանի կին և տղամարդ», ինչը մենք տեսնում ենք արդեն կատարված փաստով՝ մի քանի կին, մի քանի տղամարդ, դեռ ավելին՝ նաև մանկահասակ երեխաներ»:
Բնակարանագողերը կանխիկ գումարով և ոսկյա զարդերով չէին սահմանափակվել. տարել էին նաև «Մերսեդեսն» ու մասնատել:
Ինչո՞ւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի արգելում դիտել «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը: Պատասխանում է Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը:
ՍԴՀԿ-ն ԱԱԾ հայտարարությունից է տեղեկացել իրենց կուսակցության նախկին անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին։
Տեղերում ծանոթացել է սահմանային իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին՝ այսուհետ առավել նպատակային կերպով հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ:
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել քաղաքապետարանի աշխատակից ներկայացած անհայտ անձի կողմից զարդերի խանութից խաբեությամբ 35.000 դրամ հափշտակելու մասին:
Ավազակային հարձակում Աջափնյակ վարչական շրջանում. երեք անձ ստացել է հրազենային բազմաբեկոր վնասվածքներ, տուն ներխուժած զինված անձը կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացել է:
Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 27 երթուղու ավտոբուսում գողացել են 1991 թ. ծնված Հեղինե Ղ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 37.000 դրամ, 1.000 ՌԴ ռուբլի, 10 եվրո, սոցիալական և զեղչի քարտեր:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11.29-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Կայք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման շրջանակում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը քննարկվել է գումարային և բնակարանային փոխհատուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Բացման խոսքում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փաստել է, որ հանձնաժողովի գործունեությունն ունի մեծ նշանակություն, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի թիվ 50 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:
Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.32-ին թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Բագրևանդ 43-րդ փողոցի թիվ 1 տան բնակիչ՝ 1995թ. ծնված Լ.Մ.-ն:
Օրեր առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ էր բերել իր փոքրիկ աղջկան՝ Լուիզային: Նա աղջկա հետ գնացել էր նաև ԱԺ նիստների դահլիճ:
Մանրամասներ՝ Երևանի Բաշինջաղյան փողոցում կատարված ավազակային հարձակումից:
Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22-ի սահմաններում Գորիսի Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում «Մերսեդես Բենց 420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով սրահում գտնվող՝ 15-ամյա Արեն Խերունցը մահացել է:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 40 շենքի 23-րդ բնակարանի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցում եմ նենգ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված հերոս հայորդիների հարազատներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունները ետ մղելիս մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանի հարազատներին և կիսում է ծանր կորստյան վիշտը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են «տարվա լավագույն մարզպետ» անվանակարգի թեկնածուների ցուցակից: Պարզվել է, որ առցանց քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկածների IP-ների մեծ մասը գրանցված են Մոզամբիկում, Նիգերիայում, Բանգլադեշում և այլ «էկզոտիկ երկրներում»:
Պարզվում է՝ զինված խումբը հենց այնպես չէ Նորք-Մարաշում առանձնատուն վարձել, տեղեկացրեց գործից տեղյակ մեր զրուցակիցը. «Վարձակալված բնակարանից փոքր-ինչ այն կողմ սպորտդպրոց կա, ձերբակալված խմբի անդամները գնացել են այդ դպրոց, պայմանավորվել, որ ուշ ժամերին պետք է գնան, պարապեն տրենաժորների վրա։ Ի դեպ, բանդայի պարագլխին՝ Իսպանիայում ապրող, ապա այս տարվա փետրվարից Հայաստան տեղափոխված Արթուր Վարդանյանին ճանաչել է նաև Արսեն Ջուլֆալակյանը։
Դեկտեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18-ի գիշերը զոհված 19-ամյա Ֆիդար Ալոյանը դեպքից ժամեր առաջ էր խոսել հոր հետ եւ հայտնել, որ վաղ առավոտյան հրաշքով է փրկվել հակառակորդի գնդակից:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չափազանց լարված է եղել:
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: