Հունվարի 16-ին, ժամը 09.37-ին ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հունվարի 15-ին ժամը 23.30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի «Մազ» կոչվող կամրջից ցած է նետվել ՀՀ քաղաքացի 1972 թ. ծնված Ս. Ս.-ը:
Այս տարի հունվարի 18-ին սկսվում է Առաջավորաց պահքը (այն հատուկ է միայն Հայ Առաքելական Եկեղեցուն), որը տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 22-ը ներառյալ:
Ցանկացած մարդ, որ հավատում է, կարո՞ղ է քարոզել և տարածել Աստծո խոսքը, թեև գիտեմ, որ դրա համար երկար տարիներ ուսում են ստանում և ձեռնադրվում մեր եկեղեցու քահանաները:
Հունվարի 15-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցված ևս երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Երկու քրեական գործերն էլ ուղարկվել են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ինչո՞ւ են եկեղեցական ծեսերը երգվում, նույնիսկ Աստվածաշունչը երգելով են ընթերցում:
Հունվարի 12-ին, ժամը 20.40-ին, 1931 թ. ծնված Թագուհի Թ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարինե անունով մի կին գողացել է իր դրամապանակը:
2015 թվականի ապրիլի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Գյումրի ընթացող «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի ինքնաձիգ, իսկ ուղևոր Էդգար Գ.-ի դեմքին առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Հունվարի 15-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արջևի հատվածով կախվել դեպի ձորը:
Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը հիմա 54.000 դրամի չափով ընտանեկան նպաստն է, որը, սակայն, չի բավարարում: Ընտանիքը մթերային խանութում արդեն 40.000 դրամից ավել պարտք ունի: Առօրյա հոգսերին գումարվում են նաեւ 4-ամյա Մանեի բուժման ծախսերը:
Հունվարի 15-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի հատվածում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռն ուժի մեջ կմտնի 3 ամսվա ընթացքում: Հայաստանում ևս, քանի որ այն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած երկրներից է:
Ժամեր առաջ ՀՀ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի:
Լոռու մարզում առկա 42 հազար հա վարելահողից ընդամենը 9 հազար հեկտարն է ապահովված ոռոգման համակարգով: Տաշիրի տարածաշրջանում այս բացը համեմատաբար քիչ զգալի է, քանի որ այստեղ մարզի ընդհանուր վարելահողերի շատ քիչ տոկոսն է գտնվում՝ շուրջ 10 հա վարելահող:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած վրաերթի դեպքի առթիվ։
Հունվարի 14-ին, ժամը 01.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Վալտեր Կ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 10/15 ընտրատեղամասում այլ աձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել թիվ 10/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին։
Սուր շնչառական վարակներից Հայաստանում արդեն 13 մարդ է մահացել: Մահացածների մի մասի մոտ հայտնաբերվել է H1N1 վարակը՝ խոզի գրիպը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս 2009թ., երբ ողջ աշխարհում մոլեգնել էր վարակը, խորհուրդներ է ներկայացրել վարակից խուսափելու և այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։
Քաղաքապետարանը հավաստիացնում է՝ «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքը չի քանդվի:
DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կտրամադրվեն այն ընտանիքներին, ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 և ավելի անապահովության միավորով հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, թվով՝ 46494 ընտանիք:
Հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել և կալանավորվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվող Վ.Անտոնյանը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։
Հունվարի 15-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում բեռնատարն արգելափակվել է. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը շարունակում է կանխարգելիչ և բուժական աշխատանքները, ինչի շնորհիվ այսօր հանրապետությունում պահպանվում է կայուն իրավիճակ:
Քանի որ վերջին օրերին շատ քննարկվեց էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավոման հարցը, ապա հետագա թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու համար, ներկայացնում եմ ձեզ պաշտոնական տվյալներ:
2015թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի նվազում է գրանցվել 4 դեպքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով՝ 2015թ. ընթացքում կատարվել է հանցագործության 385 դեպք, իսկ 2014թ.՝ 389 դեպք: