Բաժիններ՝

Ցանկացած մարդ, որ հավատում է, կարո՞ղ է քարոզել և տարածել Աստծո խոսքը

– Ցանկացած մարդ, որ հավատում է, կարո՞ղ է քարոզել և տարածել Աստծո խոսքը, թեև գիտեմ, որ դրա համար երկար տարիներ ուսում են ստանում և  ձեռնադրվում մեր եկեղեցու քահանաները:

– Յուրաքանչյուր մարդ կարող է Աստծո խոսքը տարածել, բայց ոչ թե հռչակել իրեն միակ և ճիշտ քարոզիչը և ճշմարտություն ուսուցանող հոգևոր հովիվ: Կարելի է բարեկամներին, հարևաններին բացատրել քրիստոնեական ճշմարտությունը, որով և կատարվում է սրբազան պարտականություն: Այսօր հովիվ և քարոզիչ դառնալը միայն հոգու կանչով չպետք է սահմանափակվի: Քանի որ այս դարը ինֆորմացիայի դար է, ապա քարոզիչը պետք է հսկայանական ինֆորմացիայի տիրապետի, որպեսզի ոչ միայն կարողանա Աստծո խոսքը փոխանցել, այլև այդ խոսքը մատչելի դարձնել ցանկացած խավի և ցանկացած մասնագիտության տեր մարդու: Իսկ դրա համար տարիներ են պետք, որպեսզի անհատից հզոր քարոզիչ ձևավորվի:

Ուստի, քարոզիչը ոչ միայն հավատացյալ անձ պետք է լինի, այլ նաև համապատասխան կրթություն ստացած անհատ, որպիսիք են այսօր Հայ եկեղեցու հոգևոր սպասավորները: Սա չի նշանակում, որ եթե մեկը ցանկություն ունենա Հայ եկեղեցու վարդապետությունն իր մտերիմին կամ բարեկամին հասցնել, չունի դրա իրավունքը: Նա կարող է այդ մարդուն եկեղեցի բերել, ծանոթացնել հոգևոր հովվի հետ, հորդորելով մշտապես հոգևոր խորհուրդներ ստանալ: Սա նույնպես ծառայություն է Աստծուն:

Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս