Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` պանթեոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող քաղաքացուն, ով տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց. անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Էթնա ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Փորձե՞լ եք կարդալ վերջին օրերի տնտեսական լուրերը։ Ավելի չարագուշակ բան հորինելը դժվար է։ Միայն վերնագրերի ընթերցումը կհուսահատեցնի ամենալավատես մարդուն։ «Խաղողագործները փակել են մայրուղին», «Ֆերմերները խաղողը թափել են մայրուղու վրա», «Կրկին ճանապարհ են փակել», «Գյուղացիները չեն հավատում», «Չորս օր է` գործարանի դիմաց բեռնատարի մեջ ենք քնում»։
Լևոն Տեր–Պետրոսյանի եղբորորդին` ՀԱԿԿ Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը, որին պատկանում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանը, անհույս խաղամոլ է։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է խաղատներում և բուքմեյքերական գրասենյակներում տանուլ տալ ամեն ինչ։
2020 թվականից սկսած Հայաստանի գյուղատնտեսությունը այլեւս հարկերից ազատված ոլորտ չի լինելու: Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում, որի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ: Գյուղատնտեսության հարկային արտոնությունները պետք է վերանային դեռ այս տարվա հունվարի 1-ից, ինչը Հայաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր:
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի վերջին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հրետակոծումների արդյունքում Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ: Նշված գյուղի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը (Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, որ հրետակոծումներից հետո գյուղի միջնակարգ դպրոցից այլ բնակավայր է տեղափոխվել 14 աշակերտ:
Պարոն Զուրաբյանն այնպես «բորշեց» տեղեկատվական դաշտի ու դրա կառավարման մասին իր պատկերացումներում, որ բացի քրքրջալուց, այլ բան չի մնում անել: Հիմա հասկացա, թե ինչու են ՀԱԿ-ի մեր գործընկերները ամեն ինչում այդպես ձախողում. նրանք նույնիսկ ի վիճակի չեն տեղեկատվական դաշտի պես հսկա համակարգի մասին իրական տեղեկատվություն ստանալու: Իսկ իրականության հետ կապ չունեցող հեքիաթների հիման վրա ռազմավարություն մշակելը անխուսափելիորեն բերելու էր նրան, ինչին բերել է:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ և արտադրամասեր, այլև մանկական տակդիրներ (փամփերս)։ ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների և գների մանկական տակդիրներ։
«Տղայիս դեպքի հետ կապ չունի»,– ասում է նա։ Նա վրաերթի է ենթարկվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից։ Ինչ վերաբերում է որդու արարքին, ասում է. «Չեմ ների, ես էլ տղա չունեմ, թող ինձ էլ մոռանան, մեր գոյության մասին էլ մոռանան, այլևս նրանք հարկավոր չեն ինձ»։
26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով պայմանագրային զինծառայողի և դեռևս ինքնությունը չպարզված այլ երկու անձանց հետ, ավտոմեքենայով շենքի բակից, բռնության միջոցով, բացահայտ ամուսնության նպատակով՝ առևանգել է մի աղջկա:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի գազամատակարարումը:
39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալ և սոցիալական ցանցի «Համադասարանցիներ» կայքում գրանցվելով՝ ծանոթացել է Երևան բնակչուհու հետ և վերջինիս ներկայանալով՝ որպես Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի բնակիչ, ավտոմեքենաների ներկրման բիզնեսով զբաղվող անձ, ամուսնության խոստումով, խաբեությամբ նրա վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է 70.000 դրամ՝ զգալի չափ համարվող կանխիկ գումար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Քրիստոնյայի համար այս հարցի պատասխանը պետք է լինի միանշանակ. հեռու մնանք մեղքից, չարությունից, հետևենք մեր Տիրոջ երկնային վարդապետությանը, Նրա շավիղներով քայլենք:
Եթե աֆեկտ է, հարվածները բազմաքանակ են լինում ավելի հաճախ: Հարվածների բազմաքանակությունը խոսում է ի օգուտ աֆեկտի: Միայն քանակով որոշել` աֆեկտ կա՞, թե՞՝ ոչ, ուղղակի ծիծաղելի է, բայց այդ առումով հաշվի առնվում է:
Մարդն այդպիսի կարողություն բնականից չունի։ Հիվանդի վրա ձեռք դնելու և աղոթելու իշխանություն ստացան Տիրոջ աշակերտները՝ Սուրբ Առաքյալները, ովքեր էլ այդ իշխանությունը փոխանցեցին Սուրբ Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին։
Եթե պատերազմ սկսվի, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մարտի դաշտ է գնալու իր թոռնիկի՝ փոքրիկ Վազգենի հետ:
Հիմնադրամը պարտավորվում է 5 տարվա ընթացքում հուշարձան շենքի ամրացման և վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 960 մլն. դրամի ներդրում:
Բարեփոխումներ երթևեկության ոլորտում. նիստ ոստիկանությունում:
Խոհանոցի պահարանից հայտնաբերվել է նաև սոդայի տուփ` փոշենման զանգվածով, 1 տուփ լուցկի և առանձին հատիկներ, պահածոյացման համար նախատեսված մետաղյա կափարիչի մեջ լցված սպիտակ փոշի, էմալապատ տարա՝ պատերին շագանակագույն նստվածքով:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Մտքովս հազար բան է անցնում, բայց ինչ իմանամ՝ ինչ է իրականում եղել, ոչ մեկն էլ ճիշտը չի ասում: Իմ որդին ոչ մի բանի խառնվող չէր. ոչ ինքն էր ուրիշի գործերին խառնվում, ոչ էլ ուզում էր՝ ուրիշն իր գործերին խառնվեր:
Երևանի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցած կարծիքների բախման վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.30-ին, 1935 թ. ծնված Սերգեյ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Գենադին հյուրընկալվելով իր տանը՝ գողացել է 16.000 դրամ, բջջային հեռախոս և իր ընկերոջ` 1971 թ. ծնված Սլավիկ Ս.-ի անձնագիրը, վարորդական վկայականը, սոցիալական քարտը և հաշմանդամության գրքույկը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կա ՀՀ Նախագահի հանձնարարականը հարցին արագ լուծում տալու համար:
Սեպտեմբերի 11-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեում գտնվող գեղեցկության սրահում գողացել են 1967 թ. ծնված Անահիտ Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 270.000 դրամ:
«Այսօր, երբ օրեցօր ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ՝ թե´ արտաքին, թե´ ներքին, առավել քան կարևորվում է քննիչների անկողմնակալ, պատասխանատու և նվիրված աշխատանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանա ապրել և արարել անվտանգ ու ապահով պայմաններում: Վստահ եմ, որ մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը, սկզբունքայնությունը և անաչառությունը կօգնեն ձեզ հասնելու այդ նպատակին»,
Վարչապետը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական և արտերկրի արտադրողների և ձեռնարկությունների ներկայացրած արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին, նորարարական համակարգերին: