Երբ մարդը մահանում է, ապա նրա մարմնի առաջին հանգրվանը դառնում է իր տունը, ուր արարողություն է կատարվում և Աստծուց հայցվում է հանգստություն, խաղաղություն, մեղքերի քավություն և թողություն և մխիթարություն հարազատներին:
Երևանում գտնվող «Փեթակ» հյուրանոցում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի:
Հոկտեմբերի 6-ին զինվոր Մուրադ Ալիեւն ինքնակամ լքել է ծառայության վայրը: Որոնումների ընթացքում նրա մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ի երեկոյան:
Հոկտեմբերի 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքւմ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ ու ցուցումներ:
Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքական կլինիկական հիվանդանոցի սիրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, նույն հիվանդանոցին կից ֆլեբոլոգիական խորհրդատվական ախտորոշման կենտրոնի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը մեծ ցանկություն ունի Հայաստանում կլինիկա հիմնել:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 93 շենքի 4-րդ մուտքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագրում ներառվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամների հետ միասին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում գտնվող այգում ներկա է գտնվել «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:
Ծրագրի նպատակը Ասկերանի շրջանում զբոսաշրջության, էկոգյուղատնտեսության զարգացման եւ կրթական համալիրի ստեղծումն է: Հեղինակավոր մասնագետներն ու փորձագետները կփոխանցեն հյուրընկալության, էկոլոգիական շինարարության ու էկոգյուղատնտեսության ոլորտներում առաջատարն փորձը՝ նպաստելով տեղի մասնագիտական կարողությունների զարգացմանը:
168.am-ի հարցին պատասխանում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Այբ» կրթական ավանում մասնակցել է Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման և «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին:
«Աբիժնիկ», չար, նախանձ, չուզող. այս բառերն էին մարդիկ ուղղում ֆեյսբուքյան այն օգտատերերին, ովքեր դեմ էին արտահայտվում հաղորդավարուհի Զառա Արամյանին և գրող Վահրամ Սահակյանին բնակարան նվիրելու քաղաքապետարանի որոշմանը: Նկատենք, որ դեմ արտահայտվողները բավականին շատ էին: Հիմա ի՞նչ, կարծել, որ մեր հասարակությունը չարացա՞ծ է, իսկապես նախանձո՞ւմ է այն հաջողակներին, ում բախտը բերել է: Հոգեբան Իրինա Ծատուրյանն ընդգծում է, որ դա բնավ նախանձ չէ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով՝ 7 հոգի:
Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03.05-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:
ՕՖշորային հայտնի աղմկալի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Տեւական ժամանակ է, ինչ գործով տուժող Փայլակ Հայրապետյանը բարձրաձայնում է, որ միջնորդություն է ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկայանան դատարան…
«Մենք ունեցել ենք դեպք հոկտեմբերի 6-ին եւ 7-ին, 2-4 րոպե տեւողությամբ սահմանի հատում է եղել Թուրքիայի հետ սահմանի վրա, եւ, հատուկ ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ։ Մեր «ՀայաԷրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից, էդ բոլոր ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաեւ ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է իրենց կողմից գալիս»,– ասաց Մովսիսյանը։
Պարզվում է՝ Վարդան Ավագյանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնի պետ Վախթանգ Ավագյանի եղբայրն է։ Ըստ սյունեցիների՝ ոստիկանապետը մշտապես կապի մեջ է եղբոր հետ և չի պատրաստվում նրան հանձնել իրավապահներին։
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.05-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղի 1-ին փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը հեքիաթագիր է դարձել: Օրերս էլ լույս է տեսել նրա «Անշունչների բամբասանքը կամ հեքիաթներ մեծահասակների համար» գրքույկը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի նստաշրջանի բացման արարողությանը։ Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենի կոմբինատի ջրերը բացեն թողնվել, ինչի հետևանքով ջրալցվել և վնասվել են մոտակա այգիները:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
Տանն այլևս գումար չի մնացել, որի պատճառով հորից վախենալով՝ տանը գտնվելով միայնակ, խառնել է տան իրերը, այս ու այն կողմ նետել, ապա կապկպելով իրեն՝ օգնության է կանչել ազգականին, որից հետո զանգահարել է Ոստիկանություն, չկատարված առանձնապես ծանր հանցագործության՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում, որի հետևանքով խաթարվել է իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը, որոնք հարկադրված ուժեր և միջոցներ են վատնել չկատարված հանցագործության համար:
Չի կարելի հետևել մեկին և համարվել մյուսի հետևորդ: Եթե դուք զբաղվում եք յոգայով, ուստի յոգայի էլ հետևորդն եք: Մի համարեք, որ Մայր եկեղեցու հետևորդն եք:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 85-րդ կմ-ում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 1-ին, 1989 թ. ծնված Վարսիկ Խ.-ն ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ նախկին ամուսինը` 1991 թ. ծնված Վլադիմիր Ա.-ն, իրեն հյուրընկալվելու ընթացքում ննջասենյակի պահարանում գտնվող զարդատուփից գողացել է 390.000 դրամի ոսկյա զարդեր:
Միայն թվում է, թե էքստասենսը կապ ունի Աստծու հետ. նա ծառայում է սատանային։ Նա մարդ է և Արարչի կամքով կրում է իր մեջ Նրա պատկերն ու նմանությունը, որը սատանային չար ծառայության պատճառով խիստ այլանդակվել է։
«Լրագրողները պետք է հասկանան՝ տվյալների արժեքը և համակարգչային ծրագրավորման արժեքը, որովհետև սրանք են կազմելու ապագայի աշխարհի կարևորագույն մասը: Չեմ ասում, թե դուք պետք է դառնաք ծրագրավորողներ, այլ իմանաք՝ ինչպե՞ս խոսել նրանց հետ, որովհետև ծրագրավորումը դառնալու է ապագայի լրագրության առանցքային բաղադրիչը: Ես խորհուրդ կտայի, որ լրագրության բաժնի ուսանողները ծանոթանան նաև վիճակագրական հետազոտությունների թվաբանությանը: Սովորաբար լրագրողները թույլ են լինում մաթեմատիկայից, բայց պետք է ավելի ուժեղ լինել դրանից»: