Բաժիններ՝

ՌԴ քաղաքացին «Սատանայի կամուրջ» կոչվող հատվածում ընկել է ձորը և մահացել

Օգոստոսի 20-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանքի մոտակայքում գտնվող «Սատանայի կամուրջ» կոչվող հատվածում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորում (մոտ 30 մ) հայտնաբերել են ՌԴ քաղաքացի Ռոստովի տարածաշրջանի Գուկովա քաղաքի բնակիչ Ի. Դ.-ի (ծնվ. 1957թ.) դին:

Փրկարարները ձորից դուրս են բերել Ի. Դ-ի դին և հանձնել շտապօգնության ու ոստիկանության աշխատակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031