Առեղծվածային դեպքեր Տավուշում. անհետ կորած կնոջը գտնելու համար անգամ թռչող սարքեր են գործի դրել. armlur.am
Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Նա անհետացել է Վարդավառին: Խ. Կարապետյանը գյուղում բնակվում էր իր կնոջ եւ որդու հետ:
armlur.am-ի գրում է, որ համագյուղացիների վկայությամբ՝ նա, կապված տարիքի հետ, տարօրինակություններ ունի: Հնարավոր է, որ Խ. Կարապետյանը մոլորվելով՝ հայտնվել է Ադրբեջանի տարածքում:
Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանն ասաց, որ սահմանն անցնելու տարբերակն այս պահին արդեն բացառում են, քանի որ դեպքից մոտ մեկ ամիս է անցել, և Ադրբեջանի տարածքում հայտնվելու դեպքում իրենք արդեն կիմանային: Օգոստոսի 8-ի երեկոյան էլ Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղում բնակվում էր իր որդու ընտանիքի հետ: Գյուղապետ Շ. Շահինյանն ասաց, որ ծեր կնոջ որոնումները շարունակվելու են: Թռչող սարք ևս գործի են դրել, նկարահանումներ իրականացրել, սակայն ապարդյուն: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ կնոջ անհետանալն առեղծված է դարձել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: