Բաժիններ՝

Մահացել է կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը

Վարդան Զիլֆուղարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է մեծ ներդրում ունենալ Հայաստանի մեդիա ոլորտում, հաջողություններ է գրանցել նաև ռուսական կինոարտադրությունում: Նա աշխատում էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում, և հենց նոր էր կազմել ընտանիք և զավակ ունեցել, պարզվել էր, որ արյան լեյկեմիա ունի:

Տաղանդավոր օպերատորը Գերմանիայում քիմիոթերապիայի կուրս էր անցնում, իսկ վերջին շրջանում բուժում էր ստանում Միացյալ Նահանգների առաջատար կլինիկաներից մեկում։

Օգոստոսի 26-ին նա կդառնար 34 տարեկան:

168.am-ը ցավակցում է Վարդան Զիլֆուղարյանի հարազատներին և ընկերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս