ՄԻՊ-ն աշխատանքային զեկույց է նախապատրաստում հուլիսի 17-ից հետո դեպքերի հետ կապված

ՊՊԾ գնդի գրավումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասցեին հնչած քննադատություններին ՄԻՊ Արման Թաթոյանը նորմալ է վերաբերվում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ռեսուրսների, փաստացի հնարավորությունների առկայության պայմաններում բոլոր ջանքերը գործադրել են, որ բոլոր խախտումներն արձանագրվեն խիստ գնահատականներով, քրեական հետապնդման մարմիններին ուղղված պահանջներով: Նա նշեց, որ այժմ ընդարձակ աշխատանքային զեկույց են նախապատրաստում, զբաղվում են Անդրիաս Ղուկասյանի և դատապարտյալների հիվանդանոցում պահվող մյուս քաղաքացիների խնդիրներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս