Մարտի 1-ից կգործի համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը. ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդներին հնարավորություն կընձեռվի չսպասել ապահովագրական ընկերություններին և հեռանալ դեպքի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագիր և լուսանկարելով պատահարի մանրամասները:
Հատուկ գնդի միլիցիոներ Գրիգոր Ճաղարյանը զոհվեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գյուղատնտեսական տեխնիկայի առկայության եւ սարքինության մասին տեղեկատվություն, որն ընդգրկում է մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը ներառյալ։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կպչուն ժապավենով կապկպել էին կնոջը և դանակի սպառնալիքով փող ու ոսկեղեն պահանջել:
Փետրվարի 20-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. Անհրաժեշտ է օգնություն:
Երեկ առավոտյան Արցախում մահացած զինծառայող Թեմուր Սլոյանի հարազատները չեն հավատում պաշտոնական այն վարկածին, որ Թեմուրը մարտական դիրքում գնդացիրից կրակել է ջոկի հրամանատար Կամո Հովհաննիսյանի դեմքին, հետո` ինքնասպան եղել:
Աղջիկ փախցնելը՝ քրեական պատասխանատվության հարթությունում:
Սպանության փորձ և կողոպուտ. հայտնաբերում 22 տարի անց:
Կինն օձի գլուխը տարել է խանութ ու ստացել է 30 տարա պահածոյի դիմաց վճարած ողջ գումարը:
Փետրվարի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի և ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի Աբովյան պուրակից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գուրգեն Դ.-ին և հրավիրել 1990 թ. ծնված Սաթենիկ Ա.-ին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության ու հետախուզվողներով զբաղվող վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, թե որտեղ է գտնվում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 33-ամյա Կարեն Գագիկի Շահինյանը:
Քանդվում է Երևանի ևս մեկ «սարայ»՝ Իսահակյանի անվ. գրադարանի շենքը:
Փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է Վարդգես Գասպարին: Գասպարին մեղադրվում էր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
1985 թ. ծնված Սյուզաննա Ա.-ն ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 11-ի սահմաններում իր բնակարան մտած անծանոթ անձը միջանցքում դրված սեղանի վրայից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նորածին երեխայի մահվան հանգամանքները։
Հետիոտնային կանչի լուսացույցներ մայրաքաղաքում:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում:
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը հյուրերին ներկայացրել է Մայր Աթոռի հիմնադրման պատմությունը և առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել Քրիստոնեական Քույր Եկեղեցիների հետ ինչպես պատմության խորքերում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցու ունեցած ջերմ կապերին ու փոխհարաբերություններին` դրա վառ վկայություն նկատելով տարբեր առիթներով հոգևոր պետերի այցերը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Խորհրդակցության ավարտին՝ Սեյրան Օհանյանը և Գևորգ Կոստանյանը հստակ ցուցումներ տվեցին՝ գնումների գործընթացի վերահսկողության ուղղությամբ կազմել համատեղ աշխատանքային պլան և ինքնուրույն աշխատանքով հետևողականորեն շարունակել ոլորտի բարելավումը՝ ուշադրություն չդարձնելով անհիմն շահարկումներին:
«Անհրաժեշտ է լեզվի հիմնախնդիրներով զբաղվող պետական մարմին ստեղծել: Լեզվի տեսչությունը հսկողական գործառույթ իրականացնող մարմին չէ: Այն չի իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնցով նպաստեր լեզվի զարգացմանը: Ենթադրենք անհարժեշտություն կա նոր բառարանների, նոր շտեմարանների, ինչպես նաև լեզվական իրողությունների ուսումնասիրությունների»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է համացանցում հայտնված իր լուսանկարը, որտեղ պատկերված է ավտոլվացման կետում իր ավտոմեքենային սպասելիս, հայտնում է LifeNews-ը:
Արարատի մարզի Մրագավետ գյուղում փետրվարի 19-ին նորածնի դի է հայտնաբերվել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին` ժամը 12:00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը:
Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան չորրորդ սերնդի «ՄիԳ-29» կործանիչներով, արդիականացված «ՄիԳ-29Ս» ու արդիականացված «Մի-8ՄՏ» տրանպորտային ուղղաթիռներով, հայտնում է RIA Novosti-ն ՝ հղում կատարելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Աբովյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Լաերտ Գրիգորյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել «շիզոֆրենիա» հիվանդությամբ տառապող Արամ Ծերունյանի անհետ կորելու մասին:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Փետրվարի 20-ին, ժամը 08.07-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Ռյա Թազա-Ալագյազ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: