Փետրվարի 22-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 08.30-ի սահմաններում ուժեղ քամուց պոկվել են Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի թիվ 1-ին փողոցի Զ. Ղ.-ին պատկանող 55-րդ տան մոտակա անասնագոմի տանիքի կառուցատարրերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժ.14:16-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացին (Հայկ Սարգսյան) ընկել է «Թեղուտ» ՓԲԸ-ի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. հորանից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Աքիլլես« ավտովարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության մասին ընդունված օրենքը հակասահմանադրական է. «Այսինքն` ստեղծվել է իրավիճակ, երբ վարորդները հայտնվում են նույնանման իրավիճանում, մեկը տուգանվում է, մյուսը` ոչ»,- ասաց նա։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի 44-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ:
Ոստիկանության համակարգում կադրային տեղափոխությունները շարունակվում են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան և սողանքի վտանգի պատճառով փետրվարի 22-ին փակ է:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Փետրվարի 22-ին, ժամը 2-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Մահացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գայանե Խաչատրյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի պատճառով փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը: Արագածի, Թալինի, Մարտունու, Վարդենիսի և Մեղրու տարածաշրջաններում ուժեղ քամիներ են:
Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքներում առկա է ուժեղ քամի:
Եթե չորս տարի առաջ Վիգեն Փիլիպոսյանին ասեին, որ Հալեպից գալու է Երեւան եւ սկսելու է խոհարարությամբ զբաղվել, փոքրիկ սրճարան է ստեղծելու ու նոր ճաշատեսակներ հորինելու, ոչ ինքը կհավատար, ոչ էլ ընտանիքը: Հալեպում կարի արտադրամաս ու կենտրոնական փողոցում երեք հսկայական խանութ ունեցող Վիգենը Սիրիայում համարվում էր հաջողակ գործարար, սակայն Երեւանում հայտնվեց փաստի առաջ. հարկավոր էր ամեն ինչ սկսել զրոյից:
Հանրապետության տարածքում փետրվարի 22-24-ը, 26-ին՝ առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, իսկ փետրվարի 25-ին՝ առավելապես առանց տեղումների եղանակ:
Աստվածաշնչում ասվում է. «Միշտ ուրա՛խ եղեք» (Ա Թես. 5: 16): Եվ աղանդավորների երգերը միշտ ուրախ են, մինչդեռ եկեղեցական երգեցողությունը թախծոտ են և տխրություն են առաջացնում: Ինչո՞ւ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Երբ կինն ասել է՝ «էշս ինձ համար կոֆե ա դնում» արտահայտությունը, կարծելով, որ նա խոսում է սիրեկանի հետ, փորձել է ստուգել և գտնել, թե ում կողմից է կատարվել զանգը, սակայն այն չի հայտնաբերել։ Կնոջից պահանջել է ասել, թե ում հետ էր խոսում, սակայն նա հրաժարվել է, ասելով՝ «քո գործը չէ»։ Զայրանալով նրա ասածից, գնացել է հյուրասենյակ, վերցրել պահարանի վրա դրված դանակը, մտել ննջասենյակ, աջ ձեռքով փակել կնոջ բերանը և դանակով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և դանակը նետել ննջասենյակի մահճակալի վրա, ապա ինքնասպանություն գործելու նպատակով խմել է արհեստանոցից նախապես վերցրած սնդիկը։
Փետրվարի 21-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկինում դատված 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նույն քաղաքի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած, 13-ամյա աղջկա հետ:
Իմ խոստովանահայրն ասաց ինձ, որ ենթարկվեմ ամուսնուս ու նրա հետ անկողին կիսեմ նույնիսկ Մեծ պահքի ժամանակ՝ ընտանեկան խաղաղությունը չխախտելու համար: Իսկ ընկերուհուս խոստովանահայրը նրան ասաց հակառակը, որ նախ պետք է Աստծուն հաճելի լինի, հետո նոր՝ ամուսնուն: Հիմա ո՞րն է ճիշտը:
Հայաստանի Քաղաքացիական ավիացիան հրապարակել է ավիափոխադրումներին վերաբերող տվյալները: Օդային ճանապարհով ուղևորափոխադրումների ցուցանիշները վկայում են, որ այս տարի արտագաղթը Հայաստանից ավելի մեծ տեմպերով է սկսվել:
Փետրվարի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 22-24-իը, 26-ին՝ առավելապես արևմտյան շրջաններում սպասվում է կարճատև տեղումներ, փետրվարի 25-ին՝ առավելապես առանց տեղումների եղանակ:
«Ես չեմ գտնում, որ մեզ մոտ այս օրենքն ինքը կարող է պատճառ հանդիսանալ գների թանկացման համար: Կարծում եմ, որ այն պայմանները, որ կարգավորումները որոշելու ժամանակ կարող են սահմանվել, այդ աշխատանքի բեռը կարող է ազդել գների վրա: Թե չէ օրենքն ինքը չի ազդում այնպես, ինչպես հիմա խոսում են»,- ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Փետրվարի 21-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 8 տան բակում փլուզվել է ընդհանուր օգտագործման շինություն սանհանգույց և խոհանոց՝ 9-10 քմ:
Փետրվարի 21-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ժայռաբեկորները թափվել են երթևեկելի հատված. անհրաժշետ է օգնություն:
Փետրվարի 21-ին, ժամը 04.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների պողոտայում (Դիմիտրովի փողոց)՝ Էրեբունի ամրոցի մոտակայքում, ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կանոնների հանձնաժողովի քարտուղար Սևան Մուրադյանը կյանքից անժամանակ հեռացել է:
Փետրվարի 20-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող հանրակացարանների մոտկայքում` արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ Առաքելական Եկեղեցու ժամերգությունները ինն են: Եվ Մեծի Պահոց շրջանում նրանք խտացված մատուցվում են Ձեզ՝ առավոտյան՝ ժ. 9.00-ին և երեկոյան՝ ժ. 17.00-ին: Պարզապես գիշերային ժամերգությունն էլ կցվում է առավոտի ու արևագալի ժամերգությանը, իսկ երեկոյան կատարվում են խաղաղական և հանգստյան ժամերգություններ: