Վթար Թբիլիսյան խճուղում՝ կերամիկայի պահեստների մոտակայքում. առկա է վառելիքի արտահոսք

Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ կերամիկայի պահեստների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 LR 119 (վարորդ՝ Գ. Ք.) և «BMW» մակնիշի 05 ՍL 623 պետհամարանիշներով (վարորդ՝ Վ. Դ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Ք.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, մինչ վառելիքի ամբողջական դատարկվելը՝ իրականացրել հերթապահություն և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս