Բաժիններ՝

«Odnoklassniki»-իի հերթական զոհը. Սպառնալիքով ստիպել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ

Դատարանում է սեռական հարաբերության հարկադրելու դեպքով հարուցված քրեական գործը։

Քրեական գործով երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում որպես օգտատեր գրանցված լինելով՝ նույն սոցիալական կայքում նամակագրության մեջ է մտել տուժած կնոջ հետ, որի ընթացքում իր ապօրինի գործողություններով և շանտաժի ներգործության եղանակով, այն է` համացանցում տեղադրված կնոջ լուսանկարները մոնտաժելու միջոցով պոռնկագրական բնույթի լուսանկարներ ստեղծելու և դրանք համացանցում հրապարակելու սպառնալիքով՝ ստիպել է իր հետ ունենալ սեռական հարաբերություն:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սեռական հարաբերության հարկադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մաս)։ Քրեական օրենսգրքի այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 1-3 տարի ժամկետով։ Գործով արդեն առաջին դատական նիստի օր է նշանակվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս