Բաժիններ՝

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Azatutyun.am-ը գրում է. Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 373 համայնքներում:

Համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, գրանցվել է համայնքի ղեկավարի 687 թեկնածու, և ավագանու անդամի 3 114- թեկնածու:

Ընտրություններն անցկացնելու համար ձևավորվել է 835 տեղամասային ընտրական հանձնաժողով:

Ընտրությունները դիտարկելու հայտ է ներկայացրել 20 դիտորդական կազմակերպություն` ընդհանուր առմամբ 1588 դիտորդներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս