Քյալաշ Սլոյանը պատմեց, որ վերջերս գնացել է Արցախ, եղել այն նույն վայրերում, որտեղ ծառայել ու զոհվել է որդին:
Լրագրողներից մեկի այն հարցին, որ ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարակը, քանի որ նա հող է հանձնել, Ս. Սարոյանը պատասխանել է. «Քաք ա կերել էդ ասողը, Սերժ Սարգսյանը հող վերցնող է, հող հանձնող չէ»:
Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ոստիկանության գործադիր կազմում սպասվող օպտիմալացմանը: Հարցին, թե արդյոք կրճատումները հասնելո՞ւ են ոստիկանություն, պատասխանեց՝ հնարավոր է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է տարածել Մարտունի-Վարդենիս-Սոթք միջպետական (Մ-11) մայրուղու կմ 6,5-11,1 հատվածի անբարեկարգ վիճակի հետ կապված այսօրվա միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ բնակիչները փակել էին մայրուղին՝ պահանջելով լուծել խնդիրը:
Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին և հունիսի 1-2- ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Մարզպետարանում մենք ուռճացված ծախսեր չունենք: Ինչ վերաբերում է մարզպետարանի ունեցած մեքենաների թվին, դրանք մեզ չեն բավարարում: Ընդամենը 7 հին մեքենա է: Արմավիրն ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, սակայն մարզպետարանն ամենաքիչ աշխատակազմն ունի»,- նշեց մարզպետը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հերքեց այն տեղեկատվությունը, թե ինքը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: Սարդարապատում լրագրողների հետ հանդիպմանը նա այդ տեղեկատվությունը համարեց սուտ:
«Համաշխարհային պատմության մեջ տեղդ կարող ես գավառամտորեն տեսնել, կամ էլ արժեքային։ Ու հարց է ծագում, համաշխարհային պատմությունն ինչպե՞ս է մեզ մոտ ուսուցանվում։ Շատ վատ, ենթադրում եմ»։
Մայիսի 28-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի հողաթմբին և շրջվել:
« Շտապ օգնության ավտոմեքենաները հրաժարվում են գալ այստեղ, ասում են՝ հիվանդը կմնա մեր վրա, էդ ճամփով հրաժարվում ենք գալ: Անգամ խանութների առաքիչներն են հրաժարվում գալ, ու այստեղի բոլոր խանութները դատարկվել, փակվել, չեն գործում»:
Մարդաշատ վայրերում և քաղաքային տրանսպորտում զգույշ եղեք ձեր իրերի նկատմամբ:
Մայիսի 28-ով օտարի հպատակն ու գաղթականը դառնում էին պետության քաղաքացի: Դառնում էին մարդ, ով իր ոտքի տակ արդեն զգում էր ամուր հող, իսկ թիկունքում՝ պետություն: Պետություն, որի կառուցմանը պետք է լծվեր հենց ինքը: Պետություն, որին պետք է ծառայեր: Պետություն, որին պետք է պահանջներ ներկայացներ:
Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 27, մարզերում նույնքան՝ 27 վարորդ:
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Մայիսի 28-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Ներքին Կարմիր աղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 28-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ուղղաթիռն ընկավ: Վազեցի այդ դիրք. ես հենակետի ավագն եմ: Միանգամից մոտեցա այրվող ուղղաթիռին: Փաստաթղթեր էի փնտրում: Հակառակորդի զոհված զինծառայողի ձեռքի տակ սեւ գույնի, քառակուսաձեւ թղթապանակ նկատեցի: Կրակը մոտենում էր: Անմիջապես դուրս հանեցի»:
«Մի քանի տարի է` ընդհանրապես ոչ մի լուր չէինք հաղորդում Արցախից: Մտածում էինք` այդքան էլ վատ չէ այստեղ: Հիմա հասկանում ենք, որ այս մասին պետք էր խոսել, շատ խոսել եւ ոչ լռել: Երբ հեռվից ես հետեւում, ամեն բան կամ շատ սարսափելի, կամ էլ ոչ այնքան լուրջ է թվում»:
Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը մեղադրանք հնչեցրեց մեր հասցեին, թե, իբր, հայկական կողմը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական միջոց՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել: Մինչդեռ սպիտակ ֆոսֆորը չեն օգտագործում բաց դաշտում, ինչը զենքի անիմաստ վատնում կլիներ:
Ադրբեջան ընտանիքով փախած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին հովանավորել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոսի հյուրանոցները ստիպված են եղել 10 անգամ իջեցնել գները:
Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն իրենց դրսևորել են որպես հմուտ մասնագետներ: Բավական է նշել, որ հակառակորդը մարտական գործողությունների սկզբում՝ ապրիլի 2-ից, կորցնելով երկու ուղղաթիռ և տասնյակի հասնող անօդաչու թռչող սարքեր, հրաժարվել է ավիացիայի հետագա կիրառումից: Սա արդեն իսկ խոսուն փաստ է:
Մայիսի 27-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):
Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկանուշ Բաղդասարյանը պատահարի պահին չի գտնվել անսթափ վիճակում, և պատահարը նրա անզգուշության հետևանքն է, որից որևէ անձ չի տուժել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի մայիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է:
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են. մայիսի 27-ի ժամը 18։00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց, որից 34-ը՝ Երևանում (3-ը՝ անչափահաս), 76-ը՝ մարզերում (33-ը անչափահաս):
Այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան՝ 4:30-ի սահմաններում, Էրեբունի 22 հասցեի բնակելի շենքի դիմաց ավտոմեքենա են այրել: Ստորև ներկայացված լուսանկարներից պարզ երևում է, որ չարագործները ներքնակ են դրել մեքենայի վրա և այրել այն:
«Ես կարծում եմ, որ Դուք Հանրային հեռուստաընկերություն վերջերս չեք նայել»,- այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ է արվում՝ Հանրային հեռուստատեսությամբ ընդդիմադիր գործիչներին ավելի շատ հարթակ տրամադրելու ուղղությամբ, ասաց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
«Սփյուռքի նախարարությունում կա այնքան մեքենա, ինչքան նորմատիվով սահմանված է, որևէ ավելորդ բան չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով նախարարությունում հնարավոր կրճատումներին: