![](/banners/BeFunky-design.jpg)
«Սուտ լուրեր են տարածվում». Յուրի Խաչատուրով
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Xachaturov.jpg)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հերքեց այն տեղեկատվությունը, թե ինքը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: Սարդարապատում լրագրողների հետ հանդիպմանը նա այդ տեղեկատվությունը համարեց սուտ:
«Այդ բոլոր լուրերը սուտ են և միտված են բանակը կազմաքանդելուն։ Դուք ի՞նչ է, ուզում եք բանակը կազմաքանդել»,- ասաց Յուրի Խաչատուրովը։
Գեներալ Խաչատուրովն անդրադարձավ նաև իր շքեղ առանձնատան մասին լուրերին: «Դուք իմ տունը տեսե՞լ եք։ Իմ տունը 600 քառակուսի մետր է, բնակարանս վաճառել եմ, դա եմ գնել»,- հավելեց նա։