Բաժիններ՝

««Կորուստներից բացի՝ ապրիլը մեզ տվեց միաբանում». Վլադիմիր Գասպարյան

«Մայիսը ինչպես եղել է, այնպես էլ մնալու է հաղթանակների ամիս»,- Հանրապետության տոնի առթիվ` Սարդարապատի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Կորուստներից բացի՝ ապրիլը մեզ տվեց միաբանում, իսկ հայ ազգի միաբանումը կարելի է դասել հաղթանակների շարքին»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ոստիկանության գործադիր կազմում սպասվող օպտիմալացմանը: Հարցին, թե արդյոք կրճատումները հասնելո՞ւ են ոստիկանություն, պատասխանեց՝ հնարավոր է:

«Մենք բարեփոխումներն անցկացնում ենք փուլերով, դա շարունակական գործընթաց է: Ամեն տարի էլ ունենում ենք կրճատումներ, այդ կրճատումները կարելի է այսպես անվանել՝ կենտրոնական բյուրոկրատական ապարատից հաստիքները վերցնում ենք, տեղափոխում այնտեղ, որտեղ ավելի շատ շփում կա հասարակության հետ՝ օրինակ համայնքային ոստիկանություն, դպրոցական տեսուչներ»,- ասաց Վ. Գասպարյանը:

Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե ոստիկանների թիվը գաղտնի է պահվում, Վլադիմիր Գասպարյանը պարզաբանեց, որ դա օրենքով է սահմանվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս