
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. մուտքի դռան մոտ ընկած քաղաքացին հոսպիտալացվել է

Փետրվարի 13-ին, ժամը 06:25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է, չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. մուտքի դռան մոտ ընկած է եղել 1935 թ. ծնված Վ. Ս.-ը, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: