ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաները հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ բռնությամբ ու հատուկ միջոցների կիրառմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Հուլիսի 1-ին՝ ժամը 13.20-ի սահմաններում Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 5-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով 50 ՀՀ քաղաքացու:
Ոչ մեկին չեմ մեղադրի, երևի ինքս եմ մեղավոր, որ մտածեցի կարելիա հոգեվիճակովս ՄԱՐԴԿԱՆՑ հետ կիսվել: Բայց հասկացա, որ բոլորը չարացած են, կապ չունի՝ ինչ ես գրել, միևնույն ա՝ մեղադրելու են ու փորձեն քո մեջ էլ մի քիչ թշնամի ման գան: Հա, մեկ էլ պարզեցի, որ ես «գլամուռնի» կյանքով ապրած եմ, ու ինձ շատերը չեն սիրում: Դա, ճիշտն ասած, բացահայտում էր:
«Ինձ էդ փողը պետք չէ, ինձ իմ տունն է պետք: Առանց ամաչելու՝ ասեմ, ախպորս շորերն եմ հագել, եկել եմ Երևան»,- ասում է Արթիկ քաղաքի բնակիչ Լյովա Մողրոյանը՝ խոսելով հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած հեղեղումների և դրանց հետևանքների մասին: Նա համոզված է՝ իր վնասն իրեն հատկացված գումարից շատ է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում հունիսի 30-ին երկու անձի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի առթիվ:
Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրապարակեց աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2016թ. զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 2015թ. ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Հայաստանն արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղ է գրավում 1-ին խմբի, այսինքն` այն երկրների շարքում, որոնք լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում:
Հուլիսի 1-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Նոր Ախուրյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին կցորդիչով տրակտորը շրջվել է ջրատարը:
Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետեւանքով մահացած 16-ամյա Հայկի հարեւաններից ոմանք ականատես են եղել, որ Հայկին մահացու հարվածներ է հասցրել նույն թաղամասի բնակիչ Ռոբերտ Սահակյանը: Վիճաբանությունը տեղի է ունեցել մահացած տղայի տնից ոչ հեռու:
Ջրվեժում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրում, երեկ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները նշել են նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Նախագահի ծննդին մասնակցել են ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորները, Կառավարության կազմը`այդ թվում նաեւ ՀՅԴ-ական նախարարները, եւ ՀՀԿ ԳՄ-ի անդամները:
Արշակունյաց պողոտայի մի խումբ բնակիչներ կոլեկտիվ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ իրենց շենքերի բակում՝ Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում, ապրիլ ամսից կատարվում են շինարարական աշխատանքներ:
Հուլիսի 2-6-ը` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Մենք տեղյակ էինք հեղեղի մասին մինչև քաղաք հասնելը, հունը փոխելու հնարավորություն չկար: Սելավատարները հաշվարկված էին որոշակի ծավալի ջրի համար և չէին կարող դիմակայել այդ ծավալին: Հեղեղին նպաստել են նաև ապօրինի կառուցապատման աշխատանքները: Կառուցապատման աշխատանքներն անընդհատ են եղել, և դա էլ իր հերթին՝ նպաստել է հեղեղումներին»,- հայտնեց քաղաքապետը:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ հունիսի 30-ին, 2 ամսով երկարաձգեց շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը:
Հունիսի 30-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Հայկ Ասիրյանը, ժամը 23.15-ին` 1988 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, իսկ ժամը 23.20-ին` 1988 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն:
Այդ օրը, ժամը 22:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ գանգուղեղային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:
Հուլիսի 1-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղի «Ծակ Քար» կոչվող Սրբի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան թեքվել է ձորը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր դերասան Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
Հուլիսի 1-ին մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հուլիսի 1-ին, ժամը 12.05-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը փակ է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հունիսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ճանապարհի 9.5-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և շրջվել:
Հունիսի 30-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Անկախ Պետությունների Համագործակցության գրասենյակի տնօրեն Մարի-Պիեր Պոիրերին:
Արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 18:00-ից 20:00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգտոստոսին Սոչիում կարող է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Կոմերսանտը»:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 30-ին, ժամը 11.00-ին, հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Մանվել Հ.-ն:
Հունիսի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության շրջանակներում ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կրթության բնագավառի մասնագետների հերթական ամենամյա համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական և ուսումնամեթոդական կազմի ներկայացուցիչներ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Շնորհավորում ենք, նախարարին մաղթելով առողջություն և իր երազանքների իրականացում, որոնք գերազանցապես կապված են Հայոց պետականության ու բանակի հզորացման հետ:
Գյումրու բնակիչ 23-ամյա Նարեկ Թամրազյանի մոտ հայտնաբերվել է սրտի բնածին արատ` թոքային հիպերտենզիա ախտորոշմամբ: Վերջին շրջանում Նարեկի մոտ նկատվում է հիվանդության սրացում: