Բաժիններ՝

Գազալցակայանի մոտակայքում մեքենա է այրվել

Հունիսի 29-ին, ժամը 12.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք քաղաքի գազալցակայանի մոտակայքում մեքենա է այրվում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քոթեջային 10-րդ փողոց, թիվ 8 հասցեում գործող «Դվին» ավտոտեխսպասարկման կետում կայանված «Օպել Աստրա» մակնիշի 27 UU 081 պետհամարանիշի մեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.48-ին, մարվել՝ 12.53-ին:

Այրվել է Ա. Ա.-ին պատկանող ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը ամբողջությամբ, ավտոտեխսպասարկման կետի պատերի ներկը (25քմ) և փայտե կառուցատարրերը(8 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս