Վթարվել է Գառնի-Երևան ջրատարը. դադարեցվել է Երևանի որոշ տարածքների ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` ժամը 11.00-ին «Գառնի-Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
· Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի,
· Նուբարաշեն վարչական շրջանի,
· Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների,
· Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ համարների, «Էրեբունի» օդանավակայանի,
· Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ներկա պահին իրականացվում են վթարի վերացման անհրաժեշտ աշխատանքներ: Ջրամատակարարումը նախատեսվում է վերսկսել վերոնշյալ տարածքներում այսօր` հունիսի 29-ին ժամը 23.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: