Վաղը Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի. Գագիկ Սուրենյան. shamshyan.com
Հանրապետության տարածքը այսօր և վաղը կշարունակի գտնվել հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի. այսօր ցերեկը մայրաքաղաքում այն կհասնի +37, իսկ վաղը՝ +38 աստիճանի:
Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ Գագիկ Սուրենյանի`օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 4-5 աստիճանով: Հուլիսի 1-4-ը ընկած ժամանակահատվածում մեր երկիր կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատավածում կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 3-ին և 4-ին ցերեկը Երևանում այն կտատանվի +33..+34 աստիճանի սահմաններում:
Այսօր և վաղը երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ սպասվում են միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում, սակայն դրանք կլինեն ոչ համատարած, այսինքն՝ երակային բնույթի: Հուլիսի 1-4- ին հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ կլինի կրկին երեկոյան ժամերին:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: