
ԱԻՆ Հիդրոմետը` առաջիկա օրերի եղանակի մասին

Հանրապետության տարածքում`
Հունիսի 30-ին հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-4-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 1-3-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 1-4-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.80C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.50C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.20C