Բաժիններ՝

«Ռուսական վարկով ձեռք բերված զենքը կհասնի իր ժամանակացույցով». Արա Նազարյան

«Այս համաձայնագրով մենք ձեռք ենք բերում լրացուցիչ ռեսուրս հակաօդային պաշտպանության գործում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը` պատասխանելով դիտարկմանը, որ ռուսական կողմը մշտական ուշացնում կամ խախտում է պայմանավորվածությունները:

Նա նշեց, որ ռուսական վարկով սպառազինությունների մատակարարման պայմանագրերը կնքված են, զենքը կհասնի իր ժամանակացույցով, իսկ թե երբ` փոխնախարարը չասաց:

«Պետք չի, որ դուք իմանաք, որովհետև, եթե դուք իմանաք, նաև Ադրբեջանը կիմանա»,- ասաց Ա.Նազարյանն ու հեռացավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս