
Հայկական ներկն ու Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը. The Week

Հնում վառ կարմիր գույնը ստացել են հայկական որդան կարմիրի օգնությամբ, գրում է բրիտանական հայտնի The Week պարբերականը հոդվածում, որը նվիրված է տարբեր աստղային միջոցառումների կարմիր գորգերի ավանդույթին։
«Կարմիր պիգմենտները ստացվում են տարբեր աղբյուրներից, առավել արժեքավորը ու թանկարժեքը եղել է կարմիր գույնը, որն ստացվել է հայկական որդան կարմրից։
Հայտնի է եղել նաև վենետիկյան կարմիրը, որտեղ ավելացվում էր մկնդեղ»,- գրում է պարբերականը։
The Week-ը նշում է, որ կարմիր գույնը միշտ համարվել է հարստության, շքեղության ու մարդկանց հաջողակության նշան։
Հայկական կամ արարատյան որդան կարմիրը միջատ է, որից ստացվել է կարմիր ներկ՝ հայտնի «որդան կարմիր» անվանումով։ Դրանով ներկվել են թելեր, նկարազարդվել մագաղաթներ։