Արդեն 7 օր է՝ Լեռնային Ղարաբաղում ծառայող Արմավիրի մարզի Լենուղի և Արաքս գյուղի 5 զինվորների մասին ծնողները որևէ տեղեկություն չունեին: Նրանց հարազատները 168.am-ին հայտնեցին, որ քիչ առաջ տղաները զանգահարել են իրենց՝ վստահեցնելով, որ իրենք մոտ ամեն ինչ նորմալ է:
Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում վերջին զարգացումների վերաբերյալ:
Այսօր Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում վերջին հրաժեշտը տվեցին 4-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վլադիմիր Նարինյանին։
Ապրիլի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-12-ը, առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Արցախում զոհված զինծառայող Գոռ Կարապետի Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: 1996թ. ծնված շարքային զինծառային համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը բնութագրեց որպես յուրահատուկ անձնավորություն, ով դաստիարակված, լավ ընտանիքի երեխա է:
«Վերջին զարգացումները շփման գծում ցույց տվեցին, որ որդիներով պետք է ճանաչել մեր մայրերին և մեր մայրերը, իրոք, առյուծածին մայրեր են, և մեր ազգի ճակատագրերը մենք պետք է փնտրենք մեր մայրերի մեջ: Եվս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ ունենք հայրենապաշտ մայրեր, ովքեր դաստիարակում են առյուծ որդիներ: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ այլ հանգամանքներում այս օրը այլ նշանակություն կունենար, բայց այսօր չհայտարարված և չավարտած պատերազմի 7-րդ օրն է և մաղթանքը մեկն է` խաղաղություն:
Հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմը կամավոր իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացնում են Արցախի Հանրապետությանը: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:
Ապրիլի 7-ը լուրջ խորհուրդ ունի և´ մեր ազգային ավանդույթների տեսանկյունից, և´ քրիստոնեական արժեքների, քանզի հնում սա մեր սիրո աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է եղել, բացի այդ էլ` ապրիլի 7-ին հրեշտակն ավետեց աստվածամորը, որ ինն ամիս անց Հիսուսն է լույս աշխարհ գալու:
Ապրիլի 6-ի երեկոյան ժամը 23:00-ից մինչև 23:30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հետակետերից կրկին գնդակոծել են Բաղանիս գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան, վնասի չափերը ճշտվում են:
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ ապրիլի 6-ին` ժամը 10:35-ից մինչև 23:00-ի սահմանները: Այս մասին հայտարարում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն:
«Ազատությունը» զրուցել է Հայաստանում ապաստանած թալիշցիների ու մատաղիսցիների հետ:
Ապրիլի 7-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները կրկին ընդգծեցին մեր ժողովրդի ամենավեհ ու ազնիվ առաքինությունները: Փորձության պահին մենք աներեր ենք և անպարտ` շնորհիվ մեր պաշտելի մայրերի և նրանց պատվի համար մարտի ելնող քաջերի:
««Շտապօգնության» ավտոմեքենան Ժնեևյան կոնվենցիայի դրութների համաձայն չի կարող լինել խոցելի օբյեկտ: Անհնար է դա, չի կարող այդպես լինել, դա հակասում է միջազգային մարդասիրական բոլոր նորմերին: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հարգում որևէ իրավական մարդասիրական նորմ»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Երեկ՝ ապրիլի 6-ին, ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել նաև ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը: Հայկական կողմն ունի 33 զոհ, 121 վիրավոր զինծառայող, 25 անհետ կորած:
«Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա: …50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենից շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի այդ մարտում… Թուրքը պատասխան է տալու իր արածի համար»:
Երեկ՝ ապրիլի 6-ին հայրենի գյուղում՝ Կարմրաշենում, տեղի է ունեցել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից զոհված զինծառայող Ռաֆիկ Խլղաթի Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը:
«Իրենց լեշերը թափված հոտում են մեր ազատագրած պոստերի մոտ»:
Հենց նոր եմ իջել պոստերից վիդեոապացույցներով, ուղղակի 4 օր է չենք քնում, կքնեմ առավոտյան նոր կդնեմ… Մեր տղաներն իրենց կյանքը վտանգելով այսօր մտան ու դուրս բերեցին իրենց զոհված երեք ընկերներին հենց այն թեժ մարտերի ժամանակ, երբ ազերի հրոսակախմբերը փորձում էին հետ գրավել մեր ազատագրած դիրքերը:
«Ժամանակ» թերթի թղթակիցը Ղարաբաղից հաղորդել է, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում մինչև 15 մարդուց բաղկացած ադրբեջանական առանձին խմբեր փորձել են հարձակվել և գրավել հայկական կողմի երկու դիրքեր, ինչը հաջողությամբ չի պսակվել, և հակառակորդը հետ է շպրտվել»:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր: Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են:
Այս օրերին, երբ Արցախի սահմաններում սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով խաթարված է մեր կյանքի խաղաղությունը, մեր սուրբ տաճարներում առանձնակի ջերմեռանդությամբ է հնչում մեր հայրերի` Տիրամորն ուղղված բարեխոսական աղոթքը, որպեսզի «լռեն պատերազմները, դադարեն թշնամու հարձակումները, և երկրի վրա հաստատվեն սերն ու արդարությունը» (Ժամագիրք):
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անթիլիասի կաթողիկոսության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսների այցը ԼՂՀ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է նախիջևանյան հատվածում կրակոցների և այլ հետևանքների մասին տեղեկատվությունը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր զինվորների անունից շնորհավորել է մայրերի և քույրերի Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց ոսկյա շղթա և խաչ հափշտակած անձի ինքնությունը:
«Հայկն իմ դասակից է եղել, ես էի ջոկի հրամանատարը, ինքը սովորում էր մեծ պատասխանատվությամբ, առաջադեմ էր: Կարմիր դիպլոմով է ավարտել, մեր հայրենքի արժանի սպա, որդի: Ասում էր՝ ամռանն ամուսնանալու եմ, նպատակներ ուներ: Ես հիմա մի մեծ, ծանր վիշտ եմ զգում, որովհետև չեմ պատկերացնում, որ ֆիզիկապես մեր կողքին չէ, դա շատ ծանր կորուստ է մեզ համար, մեր ազգի համար»,- պատմեց Հ. Հակոբյանը:
«Արմենակն իր վրա վերցրեց նահատակության թիկնոցը՝ բաժին չհանելով դրանից իր զինվորին: Այս տեսակետից, կարծում եմ, ուսանելի շատ բան կա, և մեր տղերքի շարքերում ավելի քան նման օրինակներ կան: Նրա անունը մենք դեռ երկար ենք հիշելու»:
Անդրադառնալով հակառակորդի ռեզերվների տեղաշարժի մասին հարցին` գնդապետ Առստամյանը նշեց, որ դրանք դեռ գտնվում են առաջնագծից ոչ այնքան հեռու` օպերատիվ օղակում, մարտական գործողությունների շրջանում են, սակայն վաղ է դեռ գնահատական տալ, թե արդյո՞ք կլինեն հարձակողական գործողություններ թե՞ ոչ: