ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ՝ պետության և ծրագրի շահառուների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա, ծրագրի շահառուներից ձեռք է բերել տնամերձ հողամասեր՝ այդ հողամասերում ընտանիքներին հասանելիք չափով (սենյակների թվով) բնակելի տների կառուցման նպատակով:
ՀՀ կառավարությունը Հայաստանի հավաքականների երկու ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ որոշումներ ընդունեց: Հայաստանի պատանեկան թիմի դարպասապահ Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնված` 1999 թվականի մարտի 2-ին, հաշվառման հասցեն՝ Երևան, Խանջյան 27) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 5-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում էական փոփոխություններ կատարվեցին նաև այն կարգավորումների հետ կապված, որոնք վերաբերում են հավաքների ազատությանը։ Այս նախագծով մենք օրենքը համապատասխանեցնում ենք Սահմանադրության պահանջներին, և երկու հիմնական փոփոխությունները վերաբերում են թե հավաքների ազատության սահմանափակումների հիմքերին, թե կոնկրետ սահմանափակումներին, այսինքն՝ անձանց շրջանակին»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 6-ին մեկնարկեց Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների առաջին դատական նիստը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին այցելել է Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ ու ծանոթացել բերքահավաքի եւ գյուղատնտեսական այլ աշխատանքների իրականացման ընթացքին:
Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am, եւ razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին:
Հետախուզվողը գտնվում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում՛։
Երևանի քաղաքապետի որոշմամբ 2017 թվականի հուլիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել է «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը՝ մինչև հետագա կարգավիճակի հստակեցումը։
Հուլիսի 4-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Կողբ գյուղ, որտեղ 1921 թ. ծնված Իսկուհի Հարությունյանին հայտնաբերել են մահացած վիճակում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 4-ից 6-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
«Բանն այն է, որ հացադուլ շատ հաճախ են հայտարարում անձինք, բայց հարաբերություններն ամբողջովին կարգավորված չեն եղել։ Առաջարկում ենք համապարփակ կարգավորել այն՝ նախատեսելով՝ ինչ է նշանակում հացադուլը, ինչպես է այն արձանագրվում, ինչ գործողություններ պետք է կատարվեն արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է պահվեն, որ դեպքերում պետք է նրանց բժշկական օգնություն տրամադրվի»,- ասաց նա։
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանը արտահերթ նիստից մեկնարկից առաջ մոտեցավ վարչապետ Կարեն Կարապետյանին և մի քանի րոպե ինչ-որ հարց էր քննարկում նրա հետ:
Կենտրոնը բաղկացած է ուսումնա-մեթոդական եւ գիտա-արտադրական բաժիններից: Դատելով հրապարակված նյութից, այստեղ կան հայկական ժողովրդական երգի- պարի համույթ, պարի խմբեր, երեխաներին սովորեցրել են հագուստի մոդելավորում, նկարչություն, շախմատ, խեցեգործություն, կահույքագործություն, մրգաչրերի պատրաստում եւ ձեւավորում, նաեւ իրականացվել է որոշ սարքավորումների նախագծում եւ պատրաստում:
«Իմ երկու տղերքն էլ կռվի ժամանակ էնտեղ են եղել, եղա՞վ: Գնացեք խալխի մասին մտածեք: Հիմա որ ասեմ, դուրդ եկա՞վ: Ինձ էլ վատ վիճակի մեջ ես դնում: Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք իմ տղեն ինչի չի ծառայել»,- հայտարարեց Սարոյանը` հրաժարվելով որևէ այլ հարցի պատասխանել և նշելով, որ տրամադրությունն ընկավ:
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Ծեծել էր նախկին կնոջ ծանոթուհուն և սպառնացել, որ կսպանի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ Երևան քաղաքի բնակիչները կարող են զանգահարել 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները՝ 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։ Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, եւ տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ։
Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ, հստակ ժամկետներով, այդ թվում պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ թվային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը: Թվային օրակարգի շրջանակներում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և մշակման փուլում է գտնվում միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը:
Խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելը եւ հետո վայնասուն բարձրացնելը միջազգային պրակտիկայում ընդունված մարտավարություն է եւ (կարծում եմ՝ անարդարացիորեն) կրում է ազգերից մեկի անունը։ Բայց ազգի հանդեպ ատելությունը, ամբողջ ազգից վրեժ լուծելու ձգտումը չպիտի մթագնի մեր ուղեղը։ Նախ ՝ այն պատճառով, որ պատերազմը սառնսրտություն է պահանջում։
Հուլիսի 6-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոցից դեպի Սարալանջի փողոց ընկած հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Հաշվի առնելով նշյալը՝ հանձնարարում եմ առաջինը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և առաջարկում ենք ՀՀ կենտրոնական բանկի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:
Հուլիսի 6-ին, ժամը 05։02-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից։
Հուլիսի 6-ին, ժամը 05։51-ին տեղեկություն է ստազվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափում «Ford» մակնիշի ավտոմեքենան հայտվել է լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Որպեսզի իր վրա ոչ ոք չկասկածի, զանգահարել է իր եղբորը, ապա օգնության կանչել նաև ընկերոջը՝ նրանց ասելով, որ պատահական է նկատել, որ վառվում է տուժողի բնակարանը: Նրանց օգնությամբ սկսել են մարել հրդեհը և զանգահարել են նաև Հրշեջ-փրկարարական ծառայություն: Երբ ոստիկանները գնացել են դեպքի վայր, ինքը նրանց խոստովանել է, որ ինքն է սպանել տուժողին և հրկիզել բնակարանը: Զղջում է կատարած հանցանքի համար, եթե խմած չլիներ՝ այդ արարքները չէր կատարի:
Կուզնյա-Ռացիբորսկայա քաղաքի իշխանությունները գլխավոր բնակելի շրջաններից մեկում «Բավարիայի» հարձակվողի պատվին փողոց կանվանակոչեն: Մինչ այս փողոցը կրում էր կոմունիստական ռեժիմի հերոսներից մեկի՝ գեներալ Կարոլ Շվերչևսկու անունը:
Դժգոհության մեկ այլ ալիք: Պլաստմասսե շշերի հսկայական կույտեր՝ Գյումրի գետակի տարբեր հատվածներում: Ահազանգի հետքերով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը եղել է Առափիի վարչական և Ավտոկայան թաղամասի տարածքներով հոսող Գյումրի գետակի մերձակայքում, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին:
«Միլիոն հատ պահանջ դիր, եթե ես viber-ով կամ telegram-ով ալիք բացեմ, կամ com-ի վրա կայք գրանցեմ, ո՞նց եք իմանալու, թե ես ո՞վ եմ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: