Գերմանիան սկսել է Դյուսելդորֆի օդանավակայանով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացի միգրանտների զանգվածային արտաքսում։
Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում և Աշոցք գյուղում 3-4 բալ ուժգնությամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է ունեցվածք կուտակել: Նրա դրամական միջոցները կարծես կախարդական փայտիկի օգնությամբ տարեցտարի ավելանում են:
«Շատ երկրներում ոչ թե հեռացնում են, այլ դատական կալանք են նշանակում՝ այդ թվում նաև փաստաբանին։ Իսկ դատարանի դահլիճից հեռանալ առանց դատավորի թույլտվության՝ սա արդեն դժվար են պատկերացնում Արևմուտքում»։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել Հրազդանի քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Վահան Մարգարյանին: Ու եթե նա չներկայանա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1000 դրամների նախագիծը կյանքի կոչելուց հետո անցել է բանակին գումար նվիրաբերելու պարտադրանքի «կամավոր շարունակության» մյուս փուլերին:
2 տղամարդու՝ 40 և 45 տարեկան, մարմինները դուրս են բերվել ջրից, ինչպես նաև 10 տարեկան մի աղջկա ու 2 տարեկան տղայի: Ավելի ուշ հայտնաբերել են նաև 8 ու 15 տարեկան տղաների մարմինները, իսկ մի տղամարդու որոնում են։ Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։
Երևանի Վ. Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը կառավարության որոշմամբ տրամադրվել է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնին, որի ղեկավարն է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայի քույրը:
Շաբաթ օրը Կապանում մեղվի խայթոցից մարդ է մահացել: 59-ամյա տղամարդուն մեղուն խայթել է հողամասում գործ անելիս:
Ինչ վերաբերում է գործարարների երեխաների հարսանեկան խնջույքին, ապա այնտեղ հայտնիների պակաս չի եղել: Հանդիսությունը վարել են ռուս հայտնի հաղորդավարներ Քսենիա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը: Հյուրերի առջև իրենց երգերով ներկայացել են ամերիկացի հայտնի աստղ Լեդի Գագան, ռուսական շոու բիզնեսի աստղեր Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 4-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Փրկարարները տան բակում հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
2017 թվականի հուլիսի 1-ին, Արարատի մարզի 30-ամյա բնակչուհին ներկայացել է և հայտնել, որ 2017 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, իրեն առևանգել է նախկին ամուսինը՝ 2 ընկերների հետ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով տարել դեպի Այնթապ գյուղի գերեզմանատուն, որից հետո ընկերները հեռացել են։ Ըստ կնոջ հայտարարության՝ ամուսինն առաջարկել է հաշտվել, ինչը մերժել է, որից հետո իրեն գցել է ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, տեղափոխել տարբեր վայրեր և պարբերաբար բռնություն գործադրել։
Մեքենան մի կայանեք արգելված վայրերում, այլապես գործին կմիջամտի հատուկ տարհանման ծառայությունը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սարգիս Սեդրակյանի համոզմամբ՝ լավ կլինի, եթե այդ հողերն անցնեն պետության ենթակայության տակ, որովհետև մասնավորին փոխանցելու դեպքում գյուղացին չի կարողանա այդ հողերը գնել, կգնեն օլիգարխները, և Հայաստանում ֆեոդալիզմն ավելի մեծ թափ կստանա։
Գիշերային ավազակները տուն էին ներխուժել պատուհանից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
Լքված թաղամաս Գյումրու ծայրամասում: Հետերկրաշարժյան տարիներին կառուցված, ապա անավարտ մնացած շենքերն հիմա որպես օթևան են ծառայում գյումրեցի մի քանի ընտանիքի համար:
Հունիսի 30-ին Ռումինիայի Կլուժի նահանգապետարանում ՀՀ Արմավիրի մարզի և Կլուժի նահանգի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Արմավիրի մարզի պատվիրակությունը, որին ուղեկցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, գլխավորել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Հայաստան-Թուրքիա պետական սահմանին մոտ գտնվող Արաքսավան բնակավայրում ժողովրդական կամավորական դրուժինայի անդամը հայտնաբերել է անծանոթ մի տղամարդու, ով անգլերենով հարցեր է տալիս տեղի բնակիչներին:
Սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը:
«Այն, ինչ Պաշտպանության նախարարությունը պատասխանել է, գտնում եմ, որ լրիվորեն պատասխանել է բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է հանրային իմ պաշտոնն օգտագործելուն, ապա չի չարաշահվել, որովհետև եղել է մինչև նախարար նշանակվելը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` մեկնաբանելով իր որդիներից մեկի բանակից ազատման հարցը:
Հուլիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր. առաջադրվել են մեղադրանքներ:
Հունիսի 30-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամի կայքի միջոցով հավաքագրվել է 8 մլն 844 հազար դրամ, բանկային փոխանցումների միջոցով` 36 մլն 189 հազար, իսկ կարճ հաղորդագրությունների միջոցով` 252 հազար դրամ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմն ուռճացված է, և կրճատումներն անխուսափելի են։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանը, բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողներին հավաստիացրեց Դ. Լոքյանը:
«Մեծահարուստները, արդեն երկրոդ ամառն է՝ զրկում են գյուղը ջրամատակարարումից՝ իրենց այգիները ջրելու համար: Անցած ամառ գոնե՝ քիչ, բայց ջուր կար: Այս ամառ, արդեն 20 օրից ավելի է, ջուր ընդհանրապես չկա»,- ասաց նա։