Կարեն Կարապետյանը հանձարականներ տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստի ընթացքում հանձարականներ տվեց թվային օրակարգի մշակման և իրագործման վերաբերյալ:

«Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ, հստակ ժամկետներով, այդ թվում պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ թվային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը: Թվային օրակարգի շրջանակներում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և մշակման փուլում է գտնվում միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը:

Հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և առկա զարգացումները՝ պետք է նշել, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ: Հաշվի անելով նշյալը՝ հանձնարարում եմ՝ կառավարության աշխատակազմի ղեկավարին 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկությունների փաթեթ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականության համակարգման մասնագիտացված օղակի ձևավորման վերաբերյալ՝ ներառելով դրա կազմակերպչաիրավական ձևը և համապատասխան իրավական ակտի նախագիծը»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31