Փոփոխություններ «Հավաքների ազատության մասին» օրենքում

Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Այն կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում էական փոփոխություններ կատարվեցին նաև այն կարգավորումների հետ կապված, որոնք վերաբերում են հավաքների ազատությանը։ Այս նախագծով մենք օրենքը համապատասխանեցնում ենք Սահմանադրության պահանջներին, և երկու հիմնական փոփոխությունները վերաբերում են թե հավաքների ազատության սահմանափակումների հիմքերին, թե կոնկրետ սահմանափակումներին, այսինքն՝ անձանց շրջանակին»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Ուշագրավ է նախаգծի հիմնավորման այն հատվածը, որում մասնավորապես նշված է՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների վրա դատավորի նկատմամբ տարածվող սահմանափակումը չի տարածվի մինչև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Նախագծով սահմանվել է, որ դատավորի համար նախատեսված սահմանափակումները մինչև 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը տարածվում են նաև ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս