
Քարաթափում Երևանում

Հուլիսի 6-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոցից դեպի Սարալանջի փողոց ընկած հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ա. Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում:
Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 քմ):