Ոտքերով աշխատող ձեռնատ նետաձիգն ապշեցրել է Համացանցի օգտատերերին

Ոտքերով աշխատող ձեռնատ նետաձիգ Մեթ Սթացմանն ինտերնետ-հանրությանը պատմել է իր կյանքի մասին: Տեսահոլովակը YouTube-ալիքում հրապարակվել է Great Big Story վերտառությամբ:

Սթացմանը ծնվել է առանց ձեռքերի, բայց դա նրան չի խանգարել դառնալու աշխարհի լավագույն նետաձիգներից մեկը: Նա ամուսնացած է եւ երկու երեխաների երջանիկ հայր: «Կարեւոր չէ, թե որքան է դժվար մարտահրավերը, դու միշտ կարող ես այն հաղթահարել»,- ասում է նետաձիգը:

Նա ԱՄՆ-ի պարաօլիմպիական հավաքականի անդամ է նետաձգության գծով եւ նույնիսկ 2015 թվականին Գիննեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել հեռահար դիպուկ նետաձգության համար:

Տեսահոստինգի օգտատերերին ապշեցրել է Սթացմանի պատմությունը, նրանք հիացել են նրա համառությամբ եւ ապրելու կամքով: «Ես անպայման սա ցույց կտամ իմ երեխաներին եւ կասեմ. «Եթե դուք կարծում եք, թե ինչ-որ բան շատ բարդ է ձեզ համար, հիշեք այդ տղային»,- գրել է նրանցից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս