Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. սպասվում է բարձր ջերմային ֆոն
Ուշադրություն
Օգոստոսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝
Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.20C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.90C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.40C