Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհին ական է հայտնաբերվել

Մարտի 30-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա. անհրաժեշտ է սակրավորների խումբ: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սակրավորների կողմից պարզվել է, որ հայտնաբերվածը ժանգոտված, առանց պայթուցիչի հակատանկային «TM-57» տիպի ական է և իրենց վտանգ չի ներկայացնում։ Ականը հանձնվել է Թալինի ոստիկանության աշխատակիցներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031