«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանը ցանկացել է մասնակցել բողոքի քննությանը
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում հետաձգվել: Ինչպես 168.am-ին հայտնեց նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանը, Հովհաննես Հարությունյանը դիմումով ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին: Նիստը հետաձգվել է՝ մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, նիստին չի ներկայացել նաև դատախազը:
Բողոքի քննությունը կշարունակվի վաղը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամը վիրավորվել էր հուլիսի 26-ին, տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել էին: Մեղադրանք առաջադրելուց հետո նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:



