Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընկել է կամրջից

Օգոստոսի 8-ին, ժամը 02.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին կողաշրջվել է «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ГАЗель» մակնիշի 34 FD 267 պետհամարանիշով (վարորդ` 1989 թ. ծնված Դ. Մ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել կամրջից և հայտնվել գլխիվայր վիճակում:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ Դ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել ճանապարհին թափված ծառի ճյուղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս