«Մենք փորձելու ենք, որ իմ կամ իմ ենթակաների աշխատասենյակից դուրս գալու ժամանակ դուք լինեք բավարարված: Բավարարված՝ չի նշանակում, որ ձեր ցանկությունն իրականություն է դարձել: Շատ դեպքերում կարող է բավարարված լինեք, որ ինչ-որ բան սովորեցիք»,- ասաց նա:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը փոխելիս (oտարելիս) ի պահ հանձնված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի պահպանման ժամկետը վեց ամիս է:
2016թ. հունիսի 1-ի որոշմամբ Ս. Խաչատրյանին, Ա. Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից Նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը և որոշումն ուղարկվել է դատախազին:
Դպրոցականների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայում բախվել է բեռնատարի: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 3 երեխա, ևս 7-ն ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է Hurriyet թերթի ինտերնետ վարկածը:
Երկրապահը դարձյալ առաջնագծում է. Մանրամասները՝ ԵԿՄ տեսանյութում:
Հունիսի 11-ին շրջանների զգալի մասում, հունիսի 12-ին Վայոց ձորում և Սյունիքում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևանի Մուրացանի փողոցի 142 տան բնակչուհի, 1992 թվականին ծնված Քրիստինե Վահանի Հարությունյանը, ով հունիսի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել Երևանի «Թոխմախ» կոչվող զբոսայգուց և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է։
Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը`Արիանե Կաոիլին երեկ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոն:
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջան հայրենադարձվեց քաղաքացիական անձը՝ կինը, որը 2016թ․ հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում։ Գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Այս մասին տեղեկացնում են Կարմիր Խաչի գրասենյակից:
2016թ. հունիսի 10-ին` ժամը 00:10-ի սահմաններում, «Աղստև» գետը վարարելով քանդել է «Քարևարդ» ՍՊԸ-ի կողմից գետի վրա կառուցված ՀԷԿ-ի ամբարտակի պատնեշը և քշել տարել այդ պահին ամբարտակի պատնեշի վրա աշխատանքներ կատարող, նույն ՀԷԿ-ի բանվոր Վարուժան Ֆրունզեի Գաբրիելյանին։
Հունիսի 10-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում քամուց վնասվել են տանիքներ և էլ. սյուներ:
Ավստրալական Խաղաղության ինստիտուտը (Institute for Economics and Peace) դասակարգել է աշխարհի 162 երկրները՝ ըստ անվտանգության ցուցանիշի:
Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Սերգեյ Հայրապետյանը Շիրակի փողոցի թիվ 68 շենքի դիմաց իր վարած BMW մակնիշի 34 PP 176 համարանիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի փողցի 72 շենքի բնակիչ, 47-ամյա Նաիրա Դավթյանին:
Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Անձամբ ծանոթ չեմ նորանշանակ պաշտոնյայի հետ, բայց նրա կենսագրությունը տպավորիչ է` գիտության եւ կրթության ոլորտ, բարձր կարգի մենեջերի աշխատանք:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկն ավարտված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը նշեց, որ նման բան չկա:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկը, որը, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի այս տարվա օգոստոսի 1-ից։ Հայտնի է, որ էլէներգիայի սակագինը նվազելու է։ Թե կոնկրետ որքանով՝ մեզ չհաջողվեց պարզել։
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):
Հունիսի 10-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվել է, քաղաքացին ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է օգնություն:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում հունիսի 7-10-ը ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում գնահատման այց է իրականացրել Էստոնիայի բազմազգ գնահատման խումբը:
Մեքենայում 15 ուղևոր է եղել: Միկրոավտոբուսի վարորդի տեղեկացմամբ, նրանցից ոչ-ոք չի տուժել:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 9-ին, ժամը 19.15-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռուդոլֆ Բ.-ն:
Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի գյուղապետի 22-ամյա որդին ջրամբարում հունիսի 4-ին խեղդվել է իր բարեկամ տղային օգնելիս:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Քաղաքականությունը, մեղմ ասած, տարօրինակ երևույթ է: Այդ ոլորտում գերիշխողը միշտ էլ շահն է: Ազգային ու պետական շահը: Բայց չգիտես ինչու, մենք՝ հայերս, շարունակում ենք բարոյական արժեքներ փնտրել այդ ոլորտում:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։
Հունիսի 9-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դաշտամեջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վանաձոր-Ալավերդի ճանապարհը՝ պատուհաս վարորդների համար:
Որդին հորը դեղորայք էր ներարկել և խեղդամահ արել: