Սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին հյուսիսային շրջաններում` երեկոյան ժամերին, սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Բժշկի հետ եմ խոսել, նա ասել է, որ խնդիրներ չկան, ոտքի ոսկորների համադրությունը նորմալ իրականացվել է: Ոսկորների կպչողականությունը նորմալ ընթանում է: Ոսկորի վիրահատությունն արդեն ավարտվել է, քիչ անց կավարտեն մկանային կարերը»,- ասաց Բաղդասարյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել են:
«Ժողովուրդ» թերթն այսօր լուր է հրապարակել, թե ՀՀ ԿԳ նախկին նախարար. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վրա Բելգիայի Լյուվեն քաղաքի հյուրանոցի մոտ հարձակում կատարածներին Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է, ու իբր պարզվել է, թե դրանք շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են նախկին նախարարին թալանել»։
Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 10-ից սկսելու է արձանագրություն կազմել բոլոր այն վարորդների նկատմամբ, որոնք կերթևեկեն համապատասխան ստանդարտներին չհամապատասխանող գունամշակված դիմապակիով տրանսպորտային միջոցներով:
Ճանապարհային ոստիկանությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի հետ՝ փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի համար նախատեսված վայրերի ընտրության հարցում:
Հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների դեպքով 4 անձի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
«Վերակենդանացման բաժանմունքից բուժքույրը հորդորել է զինված ոստիկանին՝ դուրս գալ, նշել՝ դուք ստերիլ չեք (Հովհաննեսն է պատմում ինձ): Զինված ոստիկանը դուրս չի եկել, Հովհաննեսը փորձել է հորդորել դուրս գալ, փոխարենը՝ զինված ոստիկանը Հովհաննեսին ասել է՝ հես ա կթքեմ վրեդ»,- ասաց Հայարփի Սարգսյանը, ով նշեց, որ Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ իրեն սպանելով են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», «շպրտել» մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են եղել:
Թունավորման ախտանիշներով ևս 50 մարդ են հոսպիտալացրել Վրաստանի Մառնեուլի շրջանում տեղի ունեցած հարսանիքից հետո: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր հիվանդանոցներ 150 տեղափոխվածների մասին:
ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը վստահեցնում է՝ Հայաստանում նվազել է անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 29-ին, ժամը 18-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Գեորգի Հ.-ն:
ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա հունիսի 24-ին հայտարարել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել:
Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ:
«Շիրակ կենտրոնը» ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից ստացել է գրություն, ըստ որի` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տեղեկությունների հիման վրա կատարած կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերել են, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերած թվով ութ բնակարանների համար «Շիրակ կենտրոնից» եկամտային հարկ չի պահվել:
ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի խոսքով՝ ընթացիկ տարվում Հայաստանում զգալիորեն նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը:
Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանն այցելել է Արցախ` հյուրընկալվելով ապրիլին արցախյան քառօրյան պատերազմին մասնակցած Անտոն Աքբարյանի տանը: Այս մասին Բոհջալյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նոր նախազգուշացում է արել Թուրքիայում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող իր քաղաքացիների համար` կապված այդ երկրում առկա ահաբեկչական վտանգի հետ:
Գիշերը Վրաստանի Մառնեուլի եւ Ռուսթավի հիվանդանոցներ է տեղափոխվել շուրջ 150 մարդ, այդ թվում՝ երեխաներ՝ «աղիքային սուր թունավորում» ախտորոշմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը պարզաբանի վերաորակման փաստական և իրավական հիմնավորումը: Ընդ որում, ցանկալի է, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար:
Օգոստոսի 30-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արարատ ավտոճանապարհին՝ «Մասիս-Էջմիածին» ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եկեղեցին Աստծո տունն է, հետևաբար՝ Տիրոջը ներկայանալու համար ամեն ոք պետք է լինի պատշաճ հագնված. տղամարդիկ՝ սափրված, եթե իհարկե բեղ կամ մորուք չեն պահում, իսկ կանայք՝ պարկեշտ զգեստներով և գլխաշորով, ինչպես նաև՝ առանց շպարի և շրթներկի:
Ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամը (UNFP) մասշտաբային նախագիծ է սկսել հետամնաց երկրներում, այդ թվում` Ադրբեջանում աղջիկ երեխաների ներուժը բարձրացնելու, ինքնազարգացման եւ բարձրագույն կրթություն ստանալու գործում աղջիկ-դեռահասներին ոգեւորելու նպատակով:
Մարդիկ մեղրն օգտագործել են դեռևս վաղ անցյալից: Այն հայտնի է նաև իր բուժիչ հատկություններով:
Օգոստոսի 29-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վաղուց գաղափարն ունեինք, բայց սպասում էինք ավելի հասուն առիթի: Մոտ 65.000 կատակող ունեցող խմբի 4 տարվա բազան չցանկացանք հենց այնպես թողնել Facebook-ում և մտածեցինք այն տեղափոխել հավելվածների դաշտ: Սկզբի համար այն շատ հասարակ պատրաստեցինք, որպեսզի հասանելի լինի բոլոր օգտատերերին՝ անկախ տեխնիկական գիտելիքներից»:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ օգոստոսի 29-ին տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Այսօր` օգոստոսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում:
Օգոստոսի 28-ին, ժամը 21-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Գետափնյա գյուղից Գեղանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի հարակից մասում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Ազատ Դադայանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: