Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։
Ակնհայտ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածը, նախ՝ ոչ մի կապ չունի ինչպես հրապարակման մեջ նշված հոդվածի, այնպես էլ վերոնշյալ 114 դպրոցի և մանկապարտեզի տնօրենների կողմից իրականացրած գործողությունների հետ:
Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 2-ին կժամանի Ստամբուլ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Մանվել Բ.-ի հաղորդման հիման վրա:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարտի 28-ին կյանքի 88-րդ տարում վախճանվել է ապարտեիդի դեմ պայքարի հայտնի մարտիկ Ահմեդ Կատրադան, որը ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելայի (1918-2013 թթ.) ընկերն էր ու զինակիցը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարտի 27-ին, ժամը 1.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 77/1 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1952 թ ծնված Սամվել Աղլամազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 3.30-ին, գիտակցություն չգալով, մահացել է:
Ստեփանավանում ևս բացվեց Կարապետյանների ընտանիքի կառուցած նոր նախակրթարանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Մարտի 27-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Գ.-ն, 1993 թ. ծնված Վարդուհի Գ.-ն և 1993 թ. ծնված Տիրուհի Գ.-ն:
Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց. 2017 թվականի մարտի 26-ին, 82 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը:
Ապրիլի 2-ից հետո կադրային փոփոխություններ են սպասվում դատական համակարգում։ Մեր տեղեկություններով՝ եվրոպական մարմիններում ՀՀ դատական համակարգի գնահատականները շատ ցածր են, և արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու համար իշխանությունն ստիպված է կոսմետիկ փոփոխություններ անել։
Բանակից հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի իրային, պարենային և վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ, կոչումով կապիտան Հայկ Խաչատրյանը 2015-2016թթ ընթացքում զինվորական համազգեստներ ու կոշիկներ է հափշտակել:
Բանն այն է, որ ամիսներ առաջ նա հաղորդում էր ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունը և գումարը չի տվել: Մոտ կես տարի տեւած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 27-ին, ժամը 21:59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Մարտի 27-ին, ժամը 23:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 9բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Հայաստան» կինոթատրոնում այսօր ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողներին հաջողվեց կարճ զրույց ունենալ ՀՀԿ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի հետ:
Վրաստանում ձերբակալվել է «Իգլա»-ների գործով հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացի, տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանի հայտարարությունն այն մասին, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ, չի համապատասխանում իրականությանը:
Բեմականացված պատահարներ, սարքված և կեղծ վթարներ՝ ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո:
Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մարտի 27-ին հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ:
Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և ներկայացնել ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա տոնական միջոցառումների ծրագիրը:
«Ես կարծում եմ, որ նրանցից եւ ոչ մեկը պատահական տղաներ չէին. մանավանդ այդ օրը, որ առաջնագծում էին կանգնած: Նրանք հատուկ առաքելություն ունեին»,-ասում է տիկին Գայանեն, ծաղիկները դնում ծաղկամանի մեջ ու տանում Ադամի մոտ։
Այսօր աշխատանք փնտրողներն առավել իրազեկված են զբաղվածության պետական ծրագրերի մասին, ինչին նպաստել է քաղաքացիների հանրային իրազեկումը, աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը, գործատուների ակտիվ մասնակցությունը. «Կենսաձև» հաղորդման շրջանակներում կենտրոնների ակտիվ գործունեության, աշխատանք փնտրողի հետ տարվող աշխատանքի մասին խոսել է «Զբաղվածության պետական ծառայության» Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մատինյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 16:08-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակում տուն է այրվում:
2017 թվականի մարտի 29-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: