Բաժիններ՝

«Մեր ժողովուրդը 1918թ. հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ: Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ նշելով.

«Մայիսի 28-­ը կարևորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում: Չնայած բոլոր դժվարություններին ու անհաղթահարելի թվացող մարտահրավերներին՝ 1918թ. մեր ժողովուրդը հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը: Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության և ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող այդ ճանապարհը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն ու տոնական բարձր տրամադրություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031