Բա սահման ենք պահում, թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի. Մանվել Գրիգորյանը՝ սահմանին զոհերի մասին. tert.am
Առանց խնդիրների առաջընթաց չի լինում, խնդիրները պետք է լինեն, որ դրանց լուծումներ գտնելու ընթացքում զարգանանք: Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այսօր կարողանում ենք պատմության ընթացքում ձեռք բերված հաղթանակները պատվով պահել, հաղորդում է Tert.am-ը:
«Ոչ թե միայն կարողանում ենք մեր ձեռք բերած հաղթանակներին տեր կանգնել, անգամ երիտասարդները դա վայելում են»,- շարունակեց նա:
Գրիգորյանն, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին և զոհերին, ասաց. «Դե, բա սահման ենք պահում, բա թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի, մուսուլմանական հարևանների հետ պատերազմի մեջ ենք: Դաժը էն ժամանակ, որ Սովետմիություն է եղել, 1000 անգամ ավել հայ մարդ կյանքը նվիրել է, քան հիմա, երբ անկախ պետություն ունենք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։