Պետությունը պատասխանատվություն է կրում սոցիալապես անապահով իր քաղաքացու համար: Բայց մեր եկամուտներին համապատասխան մենք ավելի շատ ենք ծախսում, քան տրամաբանություն կա և այդ իսկ պատճառով աճող տնտեսության համար հիմքեր չենք ստեղծում:
Ամուսինը 2016թ. սեպտեմբերի 05-ին` ժամը 12:30-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տանը ծեծի է ենթարկել կնոջը: Այնուհետև օրեր անց՝ սեպտեմբերի 08-ի լույս 9-ի գիշերը, կրկին բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ. ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, ապա՝ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան: Իսկ առավոտյան զանգահարել է շտապօգնություն՝ թվացյալ տպավորություն ստեղծելու համար, թե կնոջ մահվան պատճառը հանկարծամահությունն է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ա. Ս.-ը և Ս. Կ.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իմ աշխատասեղանին դրված գրքերը թե՛ տարբեր անձանց կողմից արված նվերներ են, թե՛ այն գրքերն են, որոնք ընթերցում կամ վերընթերցում եմ, երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում ժամանակի առումով»,- ասում է Սերժ Սարգսյանը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է ֆրանսահայ նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրին:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 2-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ և Կողբացի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ «Մաշտոցի պուրակ»ում, պայթյունի ձայն է լսվել, կա տուժած. անհրաժեշտ օգնություն:
Հունիսի 2-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցում գտնվող «Երևան» տոնավաճառում:
«Անձնական կյանքս այնպես դասավորվեց, որ բանակից հետո եկա եւ Լենինականում աշխատեցի, քանի որ սիրածս աղջիկը, որը դարձյալ բժշկուհի էր, արդեն այստեղ էր աշխատում: Մենք ամուսնացանք, կազմեցինք ընտանիք, ունեցանք երեք արու զավակ, ովքեր ամուսնացել են եւ մեզ պարգեւել վեց թոռնիկ»,-ասում է բժիշկը:
Ըստ նախնական տվյալների՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, չի կարողացել կառավարել ավտոբուսը, այդ իսկ պատճառով՝ ավտոբուսը հարվածելով մայթին՝ կողաշրջվել է:
Դատարանի վարույթում գտնվող 2 անձի դաժան սպանության գործը հավակնում է նոր սկանդալային բացահայտման պատճառ դառնալ։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է տեղադրել:
Երկու օր առաջ, մայիսի 31-ին, Տաթեւի վանական համալիր այցելած աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել է: Այդ պահին երգիչը եղել է «ՏաԹեւեր» ճոպանուղում:
Տերյան 5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի վրա բետոնալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում անվտանգության պարտադիր նորմերը պահպանելու նպատակով, հունիսի 3-ից մինչև հունիսի 5-ը՝ առավոտյան ժամը 08:00-ից մինչև 19:00-ն, Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածում կդադարեցվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Վիրավորը նշված բանկի կառավարիչն է, ով վնասվածքը ստացել է բանկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա ու մեկ այլ քաղաքացու հետ, ով իր մոտ եղած հրազենով մի քանի մուշտի է տվել կառավարիչին:
Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ներկայացրեք համակարգ, թե որ օղակից ինչ տեղեկատվություն ինչ բանաձևով ստանալու դեպքում կարող ենք լրացուցիչ գնահատականներ ունենալ և վերլուծություն անել, որի հիման վրա արդյունքները կարող են փոխվել»:
Մայիսի 31-ին Շենգավիթ վարչական շրջանում բնակվող ամուսինները վիճաբանել են, որի պատճառը եղել է այն, որ տղամարդը տուն է վերադարձել հարբած վիճակում և կինը դիտողություն է արել նրան, կինն այնքան է զայրացած եղել, որ զանգահարել է ոստիկանություն:
Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում այն ընտանիքները, որտեղ պետք է ապրեն ԱՄՆ-ից ժամանած կամավորները, նա պատասխանեց. «Ընտանիքները դիմում են, ոմանց ընտրում ենք, ոմանց՝ ոչ, բայց հիմնական պայմանն է, որ ընտանիքը լինի ջերմ, օգնի կամավորին, որպեսզի նա ինտեգրվի նոր միջավայրում։ Երբ ծրագրի ավարտին մեր կամավորներին հարցնում ենք՝ ի՞նչը կկարոտեք Հայաստանում, իրենք ասում են՝ հայ ընտանիքը»։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կազմակերպված խումբը զավթած վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ:
Հունիսի 7-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի սրահից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Երեկ՝ հունիսի 1-ի կեսօրին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի տարածքում ինքնասպանության դեպք էր տեղի ունեցել:
Արդեն 3 ժամից ավելի է, Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցին հարակից 120-ից ավելի սեփական տների բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ Երևանի քաղաքապետարանի սխալ որոշման արդյունքում իրենք հայտնվում են շրջափակման մեջ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 1-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1982 թ. ծնված Աննա Ս.-ն է: