Բաժիններ՝

Լոռու մարզում բախվել են 07-ը, Mercedes-ը և Hyundai-ը. ավտոմեքենաները վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ2107 մակնիշի 34 AV 444 համարանիշի, Mercedes մակնիշի 35 AD 059 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 028 SS 01 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել և ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ոստիկանությունը պարզում է վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով Hyundai ավտոմեքենան հաշվառված է Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանի հաշվեկշռում և սպասարկում է դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորների մեջ է դատարանի նախագահի վարորդը, իսկ դատարանի նախագահը ավտոմեքենայում չի եղել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս