ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահական նստավայրում հյուրընկալել է «Նոր ալիք 2017» մրցույթում Հայաստանը ներկայացրած և հաղթանակներով վերադարձած երգչուհիներ Էռնա Միրզոյանին (Էռնա Միր) և Սյուզաննա Մելքոնյանին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը:
Սեպտեմբերի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Անկախության ճանապարհին մենք միասնաբար հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք պետական սահմանները, ՀՀ եւԱրցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ եւ շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր բոլոր սերունդներով եւ արժանապատվությամբ, որովհետև, ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է»:
Նա ձեռքբերումների շարքին դասեց հայկական բանակը՝ «իր բոլոր թերություններով». «ՀՀ-ի անվտանգության միակ երաշխավորը մեր բանակն է: Դեռևս անկախության շարժման տարիներին խոսվում էր ազգային բանակի մասին, շատերը դա որպես միֆ էին ընկալում, ոմանք դրա կարևորությունը չէին ընկալում, բայց այսօր մենք ունենք կայացած բանակ, որը վերջին դեպքերին կարողացավ իր առջև դրած խնդիրը կատարել: Բանակը ես համարում եմ մեր կարևորագույն ձեռքբերումներից»:
«Գրում են, իբր մի քանի անգամ աչքի եմ ընկել Հայաստանի հասցեին նվաստացնող արտահայտություններ հնչեցնելով։ Ոչ մի օրինակ բերված չէ և սա կատարյալ անհեթեթություն է։ Ես շատ հայ ընկերներ ունեմ, ովքեր ամենատարբեր բնագավառներում են գործունեություն ծավալում»։
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն ավարտեց իր աշխատանքները: Ընդունվեց եզրափակիչ հայտարարություն, որը կներկայացնենք առաջիկայում: Համաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՆՍՕՏՏ Տեր-Տեր Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Կա սերտ գործակցության բացակայություն Հայաստանից մեկնած և հին դասական սփյուռքի մեջ, ինքնակազմակերպման խնդիրներ կան որոշ տարածքներում, 70-80 տոկոսը չեն մասնակցում հայկական կյանքին, այսինքն՝ արտագաղթ կա համայնքներից, չկա տարբերակված աշխատանք հաջողակ և խոցելի խմբերի հետ, խառը ամուսնությունների թիվը գնալով ավելանում է, մայրենի լեզուն կրողների թիվը շեշտակի պակասում է, փակվում են հայկական դպրոցները, նվազում է աշակերտների թիվը»:
Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյաննն անդրադարձել է նաև ՀՀ ԶՈւ պարենային և իրային ապահովման խնդիրներին՝ նշելով, որ հայկական կողմն այժմ աշխատում է նոր՝ ավելի որակյալ բանակային կոշիկների արտադրություն սկսելու ուղղությամբ:
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
«Այն երկրներում, որտեղ դուք եք ապրում, պետք է լինեք օրինակելի քաղաքացի, ինտեգրվեք այդ հասարակությանը, բարձրանաք այդ պետական կառավարման կառույցներով, բայց միևնույն ժամանակ՝ շարունակեք կառչած մնալ ձեր լեզվին, հավատին և մշակութային արժեքներին»:
Սեպտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող փորձագիտական խմբի հետ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00:03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի եկեղեցու մոտակայքում պայթունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կիևյան փողոցի թիվ 19 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ ծնված Խաչատուր Գ.-ին:
Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը:
Երեկ Կապանում 38-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով:
Վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, որի ժամանակ էլ Ա. Սահակյանը և Ա. Կարապետյանը ստացել են վնասվածքներ՝ դեմքի, ոտքերի հատվածներում։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արտաշես Ս.-ն։
Ականատես վկան սպանության դեպքի վայրից մանրամասներ է հայտնում:
Զորամասի ավտոհավաքակայանի հարակից տարածքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանից և Գևորգ Արշակյանից վաճառելու նպատակով վերցրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, վերջիններիս կողմից զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներից մեկի բաքերից հափշտակված, պլաստմասսե տարայի մեջ լցված, 9200 դրամ արժողությամբ 20 լիտր բենզին։
Մուշեղ Ղազարյանից հետաքրքրվեցինք նրա կրթությամբ, թե ինչու կենսագրության մեջ չկա 1-ին կրթությունը, եւ ինչպես է վարչության պետի պաշտոն զբաղեցրել՝ առանց բարձրագույն կրթության։ Նա հեգնեց․ «Ես չեմ կարդացել, տեղյակ չեմ»։ Որտե՞ղ է բարձրագույն կրթություն ստացել։ Ասաց, որ զբաղված է, եւ անջատեց հեռախոսը
Վերջին շրջանում մանկական հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա, ազատ մահճակալներ չկան, մանկաբույժները չեն հասցնում սպասարկել:
Մեր Հայաստան սոցիալական պետությունը նվեր է մատուցել երկրի չքավոր խավին։ Որպեսզի մարդիկ քիչ ծխեն ու չփչացնեն իրենց օրգանիզմը, ժամանակից շուտ չմահանան ու ավելի երկար ճաշակեն չքավոր կյանքի հմայքները, որոշել են թանկացնել «Չիբուխը»։
Պետական պաշտոնատար անձանց կենսագրականներն ուսումնասիրելիս ուշագրավ դրվագների կարելի է հանդիպել, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակական լայն շրջանակներին, գուցեև՝ անհայտ են ընդհանրապես:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հերթական «հանճարեղ» մտահղացմամբ հիմա էլ խնդիրներ է ստեղծել սոցշահառուների համար։ Ալթունյանը որոշել է, որ սոցփաթեթներից օգտվելիս անձնագիրը բավարար փաստաթուղթ չէ և պարտադրել է, որ սոցփաթեթի շահառուները պարտադիր ID քարտ ձեռք բերեն, ինչից հետո միայն կկարողանան օգտվել փաթեթներից։ Վերջնաժամկետ է սահմանել հոկտեմբերի 1-ը, ինչի պատճառով անձնագրային բաժանմունքներում հերթեր են գոյացել։
Դատական համակարգի ներսում լարվածությունը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունից դատավորների դժգոհություններին:
Երևանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13.25-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով սպանվել էր Վահագն Աբգարյանի ընկերը՝ 43-ամյա Գարիկ Մոսինյանը և հրազենային վիրավորում ստացել ինքը՝ Վահագն Աբգարյանը: