Ուշագրավ փաստեր պաշտոնյաների կյանքից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական պաշտոնատար անձանց կենսագրականներն ուսումնասիրելիս ուշագրավ դրվագների կարելի է հանդիպել, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակական լայն շրջանակներին, գուցեև՝ անհայտ են ընդհանրապես:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրինակ, թեև ասոցացվում է իրավունքի ու արդարադատության հետ, սակայն առաջին մասնագիտությամբ իրավաբան չէ: Նա երեք բարձրագույն կրթություն ունի՝ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, այնուհետ իրավաբանի և հոգեբանի մասնագիտություն է ձեռք բերել: Ամենաուշագրավն այն է, որ 1995-1998 թթ․ ԱԺ պատգամավոր լինելուն զուգահեռ՝ Հարությունյանը 1997-ին եղել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը: Այդ ժամանակ քաղաքապետը, ինչպես հայտնի է, Վանո Սիրադեղյանն էր:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կենսագրականում էլ մի այսպիսի ուշագրավ հիշատակում կա՝ «ճանաչվել է տարվա լավագույն կին»: Ո՞ւմ կողմից է ճանաչվել և, որպես կին, որտե՞ղ ծավալած իր գործունեության համար (ընտանիքո՞ւմ, կանանց վերաբերող որևէ միջոցառման ժամանա՞կ)՝ հայտնի չէ: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ վաստակավոր ճարտարապետ է, Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետ, նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս