Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն ավարտեց իր աշխատանքները

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն ավարտեց իր աշխատանքները: Ընդունվեց եզրափակիչ հայտարարություն, որը կներկայացնենք առաջիկայում: Համաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՆՍՕՏՏ Տեր-Տեր Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Երկրորդ օրը Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ երրորդ օրը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Համաժողովի ընթացքում անցկացվեցին թեմատիկ քննարկումներ, որոնց մասնակցում էին տեղի և Սփյուռքից ժամանած փորձագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ:

Այսօր երեկոյան տեղի կունենա «Նաիրի» փառատոն-շքահանդեսը:

Տեսանյութեր

Լրահոս