Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում մանկա­կան հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա, ազատ մահճակալներ չկան, մանկաբույժները չեն հասցնում սպասարկել:

«Առավոտին» վերջին օրերին ծնողներ են ահա­զանգում՝ նշելով, որ ինչ-որ վի­րուս է տարածված, փոքրիկներին երբ հիվանդանոց են տանում, ստիպված են լինում հերթ կանգ­նել, քանի որ բժիշկները ծանրա­բեռնված են աշխատում: «Ես երեխային հիվանդանոց տարա բարձր ջերմությամբ, բժիշկն ասաց՝ վիրուս է, շատ են հի­վանդները: Բայց թե ինչ վիրուս է՝ ոչինչ չասացին»,- պատմեց ծնողներից մեկը: Մեկ այլ ծնող էլ պատմեց, որ ամբողջ ընտանի­քով հիվանդացել են, ու բոլորի մոտ նույն ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, լուծ, մկանա­յին և ստամոքսի ցավեր, «երե­խաներս հենց ապաքինվեն, ես մանկապարտեզ ու դպրոց չեմ տանի, որովհետև եթե վիրուս է, չի բացառվում երեխաների մոտ նորից կրկնվի»:

Մեզ դիմած քաղաքացիները խուճապի մեջ են, տագնապած ասում են. «Ոչ մի նորմալ մեկնա­բանություն չենք լսում, մեկն ասում է՝ անհայտ վիրուս է, օդակաթիլային է, մյուսն ասում է՝ հայտնի է, 3-րդն ասում է՝ բուժ­վում է, բան չկա, բայց իմ շրջա­պատում բոլորը հիվանդ են, իմ ծանոթներից 10-15 հոգի հի­վանդ են, օրերով հիվանդանո­ցում պառկած, աչքիդ առաջ երեխաներդ մի ժամում վատա­նում են, մարդ վախենում է: Ու ոչ մի պետական կառույց ոչինչ չի ասում՝ «տապկել», նստել են: Բա կարող է կարիք կա դասերը հետաձգելու: Չգիտեմ, մենք մի քա­նի ծնողներով դպրոց ու մանկապարտեզ չենք ուղարկի մեր երե­խաներին: Իմ հարազատներին էլ, որոնց երեխաներն առողջ են, խորհուրդ ենք տվել մանկապար­տեզ չուղարկել երեխաներին»:

Իսկ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մեզ դիմած ծնողներն էլ կարծում են, թե վարակը գյուղի խմելու ջրից է: Այս տագնապն ու խուճապը շղ­թայական տարածվում է քաղա­քացիների շրջանում, և որպեսզի պարզենք, թե ինչ խնդիր է, արդյոք վտանգավո՞ր է, դիմե­ցինք առողջապահության նա­խարարություն: Այստեղից հորդորեցին դիմել նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբա­նության բաժնի պետ Լիանա Թորոսյանին: Վերջինս, սակայն, հանրապետությունից բացակայում է: Նախարարության լրատ­վականից հորդորեցին սպասել մինչև Թորոսյանը վերադառնա, բայց մեր պնդմանը, որ քաղա­քացիները տագնապած են, արդ­յոք ոլորտից այլ պատասխանա­տու չկա՞, որպեսզի պարզաբանի իրավիճակն ու խնդիրը, լրատվա­կանից խոստացան պարզել:

Բայց պարզվում է՝ նախարարու­թյան աշխատակիցներին չի էլ հետաքրքրում, որ քաղաքացիների շրջանում խուճապ է, մարդիկ վախեցած են, հարկավոր է հան­րությանը իրազեկել՝ ինչ վարքա­գիծ է պետք դրսևորել նման դեպքերում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս