Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահի հաղորդումն առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 34/39 ընտրատեղամասի ընտրող Օֆիկ Օնիկի Ավետիսյանի փոխարեն քվեարկել է այլ անձ։ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվել՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որի ժամանակ ընտրողը հաստատել է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր փոխարեն այլ անձ է քվեարկել։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31