Գյումրիում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը մոտ օրերս կդիմի դատախազություն՝ իր հասցեին զրպարտչական տեսանյութերի պատվիրատուներին բացահայտելու գործով։
Իշխող հանրապետական շրջանակներից երեկ մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, եւ դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա:
ՀԱՊԿ նիստին մասնակցելու եկած Բատկա Լուկաշենկոն Հայաստան էր ժամանել առանց 12-ամյա Կոլյայի, որին անցած տարի անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին էր տարել՝ որպես պատվիրակության անդամ: Ի դեպ, Բատկան իրեն հատուկ անկեղծությամբ նիստի ժամանակ ասել էր. «Մանր հարցերով իրեն վերցրել-Հայաստան են բերել. ՀԱՊԿ-ն ոչ մեկն աշխարհում ճանաչել չի ուզում»»:
Ժամը 00.54-ից մինչև 02.52-ը փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-167-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (40 ուղևորներով, որոնցից 1-ը՝ կին, 2-ը՝ երեխաներ):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Խուսափեք արագ վարելուց, այն երբեք լավ հետևանքներ չի ունենում, հիշեք դուք պատասխանատու եք ձեր ուղեևորների համար:
Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փողոցի 1-ից մինչեւ 46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, Աղասու փողոցի, «Կոկա Կոլա» գործարանի, Ծարավաղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը:
Սուսաննա Խաչատրյանն ապրում է Շիրակի մարզի Գետք գյուղում: 54-ամյա կինը 35 տարի առաջ է ամուսնացել եւ տեղափոխվել Արագածոտնի մարզից:
Նման մի ահազանգ էլ այսօր եմ ստացել Սախարովի հրապարակի վրա Հրշեջների կայանի կողքի կամարից ներս գտնվող շենքերի բնակիչներից այն մասին, որ իրենց բակում կա 4 ծառ, որոնց վայրագաբար ուզում է վերացնել շինկազմակերպությունը: Նույն պատմությունն է ստացվելու:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հոկտեմբերի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ, դոկտոր Անտոն Ցայլինգերի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները, այդ թվում՝ բժիշկ մասնագետը, Պաշտպանի հանձնարարությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 17-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող, հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին հանդիպելու նպատակով:
Ամեն տարի այս օրը Թբիլիսիում տեղի է ունենում նաև արվեստի և սպորտի հայտնի գործիչներին «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհում։ Ամեն տարի քաղաքի տոնի առիթով Թբիլիսին դառնում է տոնակատարությունների կենտրոն՝ վերականգնելով 1500 տարվա պատմություն ունեցող մայրաքաղաքի հին ավանդույթներն ու կենցաղը, կազմակերպվում են ազգային մշակույթը ներկայացնող տարբեր միջոցառումներ:
Քննության ընթացքում բանկից ստացվել է գողացված քարտով օգոստոսի 29-ին կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է բանկոմատին մոտենում կարմիր վերնաշապկով, ջինսե տաբատով, գլխարկով մի տղամարդ և քարտով գումար կանխիկացնում:
Ինչպես հայտնի է, ներմուծման և արտահանման բոլոր գործընթացները ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և տնտեսվարողների միջև իրականացվում են մասնավոր հատվածում գործող բրոքերային գրասենյակների միջոցով, որոնք իրենց միջնորդական ծառայությունների համար գումար են գանձում ներկրողներից և արտահանողներից՝ կապված իրականացվող գործարքի ծավալից:
Սեպտեմբերի 30-ին Հալեպում վիրավորված Հարութ Ավագյանը այսօր մահացել է: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը:
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասում տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս դիպուկահարի գնդակից զոհված ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծննդյան 30-րդ տարեդարձին:
ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում շարունակվում է Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Մերսեդես Բենց» մակնիշի 50 AA 515 համարանիշով ավտոբուսի՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեականի գործի նախաքննությունը։
ոկտեմբերի 16-ին ժամը 19:30-ի սահմաններում Գյումրու 8-րդ զինվորական թաղամասից Շտապբուժօգնության ավտոմեքենայով Ավստրիական «Մոր և մանկան» հիվանադանոց է տեղափոխվել 14 տարեկան Տիգրան Եղիկյանը:
Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում, Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է թույլ անձրև: Միայն Շիրակում այդ ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի, այստեղ տեղումների հավանականությունը շատ փոքր է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել էր «Մերսեդես Բենց»-ի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի էր ենթարկել 1942 թ. ծնված Սարգիս Թորոսյանին:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը, ինչպես հանրապետության այլ բնակավայրերում, այդպես էլ Տաշիրում անցած տարիների ընթացքում իրականացրել են միլիոնավոր դոլարների ներդրումներ: Մասնավորաբար վերջին շրջանում կատարված աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է Տաշիր քաղաքի կենտրոնը:
168.am-ի այն հարցին, թե ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում նման վթարները շատացել են, Վ. Աղայանն այսպես պատասխանեց. «Ես խնդրում եմ, դա էլ չկապեք մեր ազգային առանձնահատկության կամ հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Վթար է, դուք գիտեք, որ ոչ միայն Ռուսաստանում, մեզ մոտ էլ է շատ տեղի ունենում, դա հավանաբար կապված է մարդկանց պատասխանատվության հետ, չգիտեմ, բայց երբեք չտեղափոխեք դա ազգային հարաբերությունների հարթություն»։
Տուժողի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք՝ հետին մասում: Եղել է արյունահոսություն, որը դադարել է վիրահատությունից հետո, թոքը դրենավորվել է: Դեռահասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նման պահվածքը մի փաստի մասին է խոսում, որ այս տիկինը վերևներում ունի բարձր հովանավոր, ում ինքը հաճույքով խայտառակում է ու շարունակում է աշխատել: Ես արդեն դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով, որ տեղեկացնեն քաղաքացի Ռուզաննա Ղևոնդյանի աշխատանքի ոտնահարված իրավունքը վերականգնելուն ուղղված՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանի և քաղաքապետի քայլերի մասին:
Տղային խնամում է մայրը, որը նույնպես չի աշխատում, քանի որ տղային առանց խնամքի չի կարող թողնել։