
Թբիլիսյան խճուղում մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կան վիրավորներ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ թիվ 25/7 հասցեի մոտակայքում, թիվ 46 երթուղին սպասարկող «HYUNDAI» մակնիշի 0032Տ պետհամարանիշով (վարորդ՝ 1964 թ. ծնված Ե. Ղ.) մարդատար ավտոբուսը (երթուղուց դուրս է եղել, առանց ուղևորի) բախվել է «Mercedes E-320» մակնիշի 34 SQ 099 պետհամարանիշով ավտոմեքենային, այնուհետև կողաշրջվել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։